Դասական Ֆրանսիա

Դասական Ֆրանսիա

Դասական Ֆրանսիա

7 գիշեր / 8 օր

Փարիզ (Վերսալ) – (Նորմանդիա) – Լուարայի դղյակները – Բուրժ – Լիոն – Դիժոն – Կոլմար – (Ստրասբուրգ) – Շամայն Ռեյմս – Փարիզ

Երթուղի

  • 1-ին օր Ուրբաթ

    Ժամանում Փարիզ: Դիմավորում օդանավակայանում Europe Voyage ցուցանակով: Ճանաչողական էքսկուրսիա Փարիզում: Այցելություն Ֆրագոնար օծանելիքի գործարան: Տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց Փարիզի հյուրանոցում:

  • 2-րդ օր Շաբաթ.

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Հավելավճարով  էքսկուրսիա Մոնմարտր թաղամասով, հայտնի Փարիզի Աստվածամոր տաճար և Լատինական թաղամաս, օրվա երկրորդ կեսին կազմակերպվում է էքսկուրսիա Վերսալ և Գիշերային Փարիզ: Գիշերակաց Փարիզի հյուրանոցում:

  • 3-րդ օր Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր կամ հավելավճարով էքսկուրսիա Օնֆլյոր և Էտրետա քաղաքներ, որոնք գտնվում են Ատլանտիկ օվկիանոսի ափին, որտեղ հանրաճանաչ իմպրեսիոնիստ նկարիչները նկարում էին իրենց կտավները:Երեկոյան հավելավճարով կազմակերպվում է այցելություն Մուլեն Ռուժ, Լիդո կամ Պարադի Լատեն՝ ըստ ընտրության:Գիշերակաց Փարիզի հյուրանոցում:

  • 4-րդ օր Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Լուարայի հովիտներ, այցելություն հայտնի դղյակներ՝ որոնք ժամանակին պատկանում էին Ֆրանսիայի թագավորներին: Լուարայի հովիտների գինիների համտեսում: Մեկնում Բուրժ քաղաք: Զբոսանք պատմական կենտրոնով խմբի ղեկավարի ուղեկցությամբ: Տեղավորում Բուրժ քաղաքի հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

  • 5-րդ օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Լիոն: Ճանաչողական էքսկուրսիա հին Լիոնով (15-17 դդ.): Պատմական էքսկուրսիաներ,  այցելություններ տրաբուլներ՝ հետիոտնի փողոցներ, վարդագույն աշտարակի տունը, Հենրի IV տունը, Դելորմե պատկերասրահի ճակատամասը, Հովհաննես Մկրտչի հրապարակը և տաճարը, Սբ. Պողոսի և Սուրբ Գևորգի եկեղեցիները (ֆասադներ), փաստաբանների տները, հրեական փողոցը, կայարանի շենքը, Թոմմանի տունը, 16-րդ դարի բոցավառվող գոտիկայի ոճով ճակատները, առյուծի տունը և այլն: Ազատ ժամանակ քաղաքում: Մեկնում Դիժոն: Զբոսանք քաղաքում խմբի ուղեկցորդի հետ: Տեղավորում Դիժոն քաղաքի հյուրանոցում: 

  • 6-րդ օր Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Կոլմար: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Հավելավճարով առաջարկվում է էքսկուրսիա Ստրասբուրգ քաղաք՝ “Միացյալ Եվրոպայի մայրաքաղաք”: Ստրազբուրգի պատմական կենտրոնը գտնվում է Իլ գետով ձևավորած կղզու վրա, որը լցվում է Ռեին: Ստրասբուրգ քաղաքը հայտնի է դեր հռոմեական ժամանակաշրջանից Արգենտորատում անվան տակ՝ հռոմեական բանակը այն ընտրել էր իրենց զինվորական ճամբար: Վերադարձ հյուրանոց: Հավելավճարով կազմակերպվում է էքսկուրսիա Կոլմար քաղաքով: Գիշերակաց հյուրանոցում:

  • 7-րդ օր Հինգշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ռեյմս քաղաք: Զբոսանք քաղաքի պատմական կենտրոնում խմբի ղեկավարի ուղեկցությամբ: Ռեյմսը Շամպայն տարածաշրջանի և ֆրանսիական շամպայն գինիների մայրաքաղաքն է: Միջնադարյան, հռոմեական և գոտիկ արվեստները կենդանի են Ռեիմսում ստեղծագործություններում ինչպիսիք են Ռեյմսի Աստվածամոր տաճարը և այլն: Ազատ ժամանակ: Հավելավճարով հնարավոր է այցելոլ շամպայն գինետուն և համտեսել մի քանի տեսակի շամպայն: Մեկնում Փարիզ: Տեղավորում Փարիզի հյուրանոց: Հավելավճարով էքսկուրսիա Լուվր օրվա երկրորդ կեսին: Գիշերակաց հյուրանոցում:

  • 8-րդ օր Ուրբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

 27.07.2018 / 17.08.2018 / 12.10.2018
 3* Հյուրանոց  440 եվրոյին համարժեք դրամ
 3* Հյուրանոց՝ կենտրոնական Փարիզում  510 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը միայն ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Ծրագրի արժեքի մեջ ներառված է՝

– Կացություն հյուրանոցներում 3* նախաճաշով

-Խմբակային ուղևորափոխադրում օդանավակայան – հյուրանոց –օդանավակայան (բոլոր ժամանումների համար 10:30-ից մինչև 13:00 և բոլոր թռիչքների 13:00-ից մինչև 18:00, բոլոր այլ չվերթների համար գործում է հավելավճար անձը՝ 20 եվրո մեկ ուղղությամբ

– Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի ռուսախոս օգնականի հետ

– Էքսկուրսիաներ ռուսախոս լիցենզավորված գիդի ուղեկցությամբ Փարիզում և Լիոնում

– Այցելություն Բուրժ, Դիժոն, Ռեյմս ռուսախոս օգնականի հետ:

Հավելավճարով էքսկուրսիաները և հավելավճարները(վճարումը տեղում)՝

– Թանգարանների մուտքի տոմսերը

– Գիշերային Փարիզ էքսկուրսիա 30 եվրո

– Ընթրիք և երեկոյան շոու ծրագիր Մուլեն Ռուժ կաբարեյում (արժեքը կախված է երեկոյի ծրագրի ընտրությունից)

– Էքսկուրսիա Լուվրգիդի ուղեկցությամբ 40 եվրո + 15եվրո տոմսի արժեք

– Էքսկուրսիա Վերսալ 50 եվրո + 18 եվրո տոմսի արժեք

– Սենայով նավակով շրջայցի տոմս 13 եվրո

– Լուարայի դղյակների մուտքի տոմսեր 11-13 եվրո

– Էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճար 35 եվրո

– Էքսկուրսիա Մոնմարտր 35 եվրո

– Էքսկուրսիա Նորմանդիա (Օնֆլյոր, Էտրետա) 70 եվրո

– Էքսկուրսիա Ստրասբուրգ 50 եվրո

– Էքսկուրսիա Կոլմարով 20 եվրո

– Ականջակալներ 15 եվրո ամբողջ շրջայցի ընթացքում

– Թեյավճար վարորդին և օգնականին

 

Fill in the Booking Form