Դասական Իտալիա

Դասական Իտալիա

Դասական Իտալիա

7 գիշեր / 8 օր

Հռոմ – Ֆլորենցիա – Մոնտեկատինի – Պիզա – Սիենա – Սան Ջիմինյանո – Բոլոնյա – Վենետիկ – Ռիմինի – Սան Մարինո – Հռոմ

Երթուղի

  • 1-ին օր - Երկուշաբթի

    Ժամանում Հռոմի օդանավակայան: Հանդիպում ռուսախոս ուղեկցորդի հետ ցուցանակի մոտ: Տեղափոխում և տեղաբաշխում Հռոմի հյուրանոցներից մեկում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

  • 2-րդ օր - Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Վատիկանի թանգարան ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ:  Տեղափոխում Ֆլորենցիա: Ֆլորենցիան ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկն է` քաղաք-թանգարան, որը հաճախ անվանում են Վերածննդի hայրենիք: Այստեղ ապրել և ստեղծագործել են այնպիսի հայտնի հանճարներ, ինչպիսիք են Լեանարդո դա Վինչին, Դանտեն, Միքելանջելլոն և մյուսները: Այցելություն Ֆլորենցիայի տեսարժան վայրեր` Սինյորիի հրապարակ, Պալացցո Վեկո, Սանտա Մարիա դել Ֆիորե հրապարակ, Սանտա Կրոչե տաճար`Միքելանջելլոյի, Մաքքիավելիի, Գալիլեյի դամբարանները: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով Ուֆֆիցի թանգարան: Գիշերակաց հյուրանոցում: Տեղափոխում դեպի Մոնտեկատինի – Տերմե: Տեղաբաշխում հյուրանոցում:

  • 3-րդ օր - Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում:Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով դեպի Սիենա+Սան Ջիմինիանո, հնագույն  պատմությամբ քաղաքներ: Շատերը Սիենան համարում են Տոսկանայի ամենազարմանահրաշ վայրը:  Այստեղ առաջին անգամ կառուցվել է իտալական հետիոտնային ճանապարհը: Քաքաքի պատմական կենտրոնը կառուցվել է Տերցիի 3 բլուրների վրա: Այստեղ ամեն անկյունում ձեզ սպասվում է հաճելի անակնկալ: Սան Ջիմինյանոյի պատմական կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների  ցանկում: Սան Ջիմինյանո քաղաքը սփռված է բլրի գագաթին /բարձրություն`334 մ/ և տարածվում է հյուսիսից հարավ: 11-13-րդ դարից եկած 72 աշտարակներից պահպանվել են միայն 15-ը, որոնք խորհրդանշում են այտեղ ապրած հայտնի ընտանիքների հարստությունը և հզորությունը: Տեղափոխում դեպի Մոնտեկատինի Տերմե: Գիշերակաց հյուրանոցում:

    .

  • 4-րդ օր - Հինգշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով դեպի պատմական կենտրոն Պիզա /օրվա առաջին կես/: Օրվա երկրորդ կեսին տեղափոխում Բոլոնյա, զբոսանք խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղաբաշխում հյուրանոցում Էմիլիա Ռոմանիա տարածաշրջանում: Գիշերակաց հյուրանոցում:

  • 5-րդ օր - Ուրբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում դեպի Վենետիկ` «Քաղաք ջրի վրա»: Շրջայց քաղաքի տեսարժան վայրերով ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ: Դուք կտեսնեք Սան Մարկո հրապարակը, Կամպանիելլեն` ամենաբարձր շինությունը Վենետիկում: Կարող եք նաև այցելել ապակու պատրաստման արհեստանոց և հետևել վարպետի աշխատանքին, ինչպես նաև գնել իսկական վենետիկյան ապակի: Զբոսանք գոնդոլներով` էկզոտիկ տրանսպորտային միջոց Վենետիկիում: Տեղափոխում Ռիմինի: Գիշերակաց հյուրանոցում:

  • 6-րդ օր- Շաբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Այց դեպի Սան Մարինո պետություն: Ազատ ժամանակ: Տեղափոխում Հռոմ: Գիշերակաց հյուրանոցում:

  • 7-րդ օր Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Հռոմ: Ճանաչողական էքսկուրսիա Հռոմում: Ձեր առջև կբացվի անտիկ Հռոմը, Կոլիզեյը , Նավոնի հրապարակը, հայտնի Պանթեոնը: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով «Գիշերային Հռոմ»:

  • 8-րդ օր- Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում:  Տեղափոխում Հռոմի օդանավակայան: Ծառայության ավարտ:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

05.03.2018 – 31.10.2018
 3* Հյուրանոց 280 եվրոյին համարժեք դրամ
 3* Հյուրանոց Հռոմի կենտրոնում 320 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Հավելավճար մեկտեղանոց սենյակի համար՝ 150 եվրոյին համարժեք դրամ:

Գինը ներառում է`

–  Տեղաբաշխում 3* հյուրանոցներում (նախաճաշով);

– Հարմարավետ տրանսպորտ նշված երթուղու համար;

– Խմբակային տեղափոխում Ֆիումիչինո և Չամպինո օդանավակայաններից:

– Ռուսախոս ուղեկցորդ տուրի ամբողջ ընթացքում;

– էքսկուրսիա լիցենզավորված ռուսախոս գիդի ուղեկցությամբ՝ Հռոմում, Վատիկանում, Վենետիկում,     Ֆլորենցիայում;

– Զբոսանք խմբի ուղեկցորդի հետ Բոլոնյայում և Սան-Մարինոյում:

Գինը չի ներառում`

–              Ավիատոմս դեպի Հռոմ

–              Մուտքի տոմսեր

–              Ականջակալեր, ողջ տուրի համար՝ 15 Եվրո

–              Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում

–              Վիզայի արժեք (վճարվում է վիզաների ստացման կենտրոնում)

Հավելավճարով հնարավոր է պատվիրել, վճարումը տեղում `

–              Վատիկանի մուտքի տոմսեր  – 30 Եվրո

–              Էքսկուրսիա “Գիշերային Հռոմ” – 30 Եվրո

–              Էքսկուրսիա Սիենա + Սան Ջիմինյանո – 60 Եվրո

–              Էքսկուրսիա Պիզա – 45 Եվրո

–              Էքսկուրսիա ՈՒֆֆիցի պատկերասրահ – 28 Եվրո + 15 եվրո մուտքի տոմս

–              Մոտորանավակ “Դելլա Ջուդեկա” ջրանցքով՝ 15 եվրո կամ ՛՛Գրանդ Կանալով՛՛ – 30 Եվրո(պարտադիր)

Fill in the Booking Form