Գրանդ Տուր Եվրոպա

Գրանդ Տուր Եվրոպա

Գրանդ տուր Եվրոպա

Իտալիա – Ֆրանսիա – Բելգիա – Հոլանդիա – Գերմանիա

10 գիշեր / 11 օր

Միլան – Ստրասբուրգ – Փարիզ – Բրյուսել – Ամստերդամ – (Վոլենդամ) – Ֆրանկֆուրտ – Մյունխեն – Վերոնա – (Վենետիկ) – Միլան

ԵՐԹՈՒՂԻ

  • 1- օր Կիրակի

    Ժամանում Միլան: Դիմավորում օդանավակայանում ցուցանակով՝ մեկնում Միլան քաղաք: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց:

  • 2- օր: Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ստրազբուրգ, որը ՚՚Միացյալ Եվրոպայի մայրաքաղաքնՙՙ է համարվում: Այն անչափ գեղեցիկ և լավ պահպանված հին քաղաք է: Ստրազբուրգի պատմական կենտրոնը գտնվում է Իլ գետով ձևավորած կղզու վրա, որը լցվում է Ռեին: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

  • 3- օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Փարիզ: ավտոբուսով Փարիզում ճանաչողական էքսկուրսիա, որի ժամանակ կկարողանաք հիանալ Լուվրով, Բաստիլիայի հրապարակով, Օպերայի շենքով, Փարիզի Աստվածամոր տաճարով և այլ տեսարժան վայրերով: Ազատ ժամանակ: Ըստ ցանկության հավելավճարով կարող եք վերցնել էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճար և Լատինական թաղամաս: Տեղղավորում հյուրանոցում: Հավելավճարով էքսկուրսիա՝ գիշերային Փարիզ: Գիշերակաց հյուրանոցում:

  • 4- օր Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր, կամ ըստ ցանկության հավելավճարով էքսկուրսիա Մոնմարտրով և Վերսալ՝ օրվա առաջին կեսին և երկրորդ կեսին հանրաճանաչ Լուվր թանգարան: Վերադարձ հյուրանոց: Նաև հավելավճարով առաջարկվում է այցելություն երեկոյան շոու Մուլեն Ռուժ կամ Լիդո կաբարեներում: Գիշերակաց հյուրանոցում:

  • 5- օր Հինգշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Բրյուսել: Բրյուսելը Ֆլանդրիայի ֆրանսախոս բնակչության  այն հատվածն է, որը հիշատակվում է պատմության մեջ որպես նվաճողների հանդեպ անհնազանդության պատմական խորհրդանիշ: Քազաքը սրտաձև է կառուցված: 1979թ.-ին լրացավ քաղաքի հազարամյակը: Ճանաչողական հետիոտնային շրջայցի ընթացքում դուք կտեսնեք Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը՝ Գրան Պլյաս, «Միզող տղային» (Manneken Pis), որը դարձել է Բրյուսելի խորհրդանիշը, Սաբլոնի Աստվածամոր տաճարը, աշխարհահռչակ Ատոմիումը, որը նույնպես դարձել է Բրյուսելի խորհրդաննիշ: Տեղավորում հյուրանոցում՝ Ամստերդամի արվարձաններում: Գիշերակաց:

  • 6- օր Ուրբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Ճանաչողական շրջայց քաղաքով: Այցելություն Ալմաստի գործարան: Հավելավճարով առաջարկվում է նավակով զբոսանք Ամստերդամի կանալներով: Վերադարձ հյուրանոց: Գիշերակաց:

  • 7- օր Շաբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ հավելավճարով առաջարկվում է այցելել Վոլենդամ և Զաանս Սխանս քաղաքներ: Հինգ հողմաղաց զարդարում են Զաանսի ափերը, հիշեցնելով այն ժամանակների մասին երբ քամու ուժգնությունից էր կախված Զաանսի արդյունավետությունը: Զաանս Սխանսը էտնոգրաֆիկ թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ գյուղացիները ապրում են պահպանելով դարավոր ավանդույթները՝ հագնում են ժողովրդական հագուստ և իրենց իսկ արտադրության փայտյա կոշիկներ (կլոմպ), պատրաստում են պանիր ավանդական տեխնոլոգիայով: Լավ պահպանված շենքերը վառ օրինակ են 17-18 դարերի հոլանդական կյանքի: Հին հողմաղացները, տները հարյուր հազարավոր տուրիստներ են ներգրավում ամեն տարի: Այսօր Վոլենդամը հայտնի է ինչպես էտնոգրաֆիկ տուրիստական կենտրոն՝ «Իրական Հոլանդիայի» խորհրդանիշ: Ամեն տարի այստեղ են գալիս ավելի քան 2 միլլիոն զբոսաշրջիկ, որպեսզի տեսնեն փոքրիկ ժողովրդական տնակները, որոնց պատուհանները զարդարված են ինչպես ցուցահանդեսի ցուցափեղկ, հին եկեղեցիները, հարմարավետ ռոմանտիկ փողոցները, գեղեցիկ ջրանցքերը, բարձրացող կամուրջները և հայտնի նավահանգիստը՝ որտեղ կարելի է հանդիպել բոլոր տեսակի ձկնորսական նավեր: Մեկնում Ֆրանկֆուրտ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

  • 8- օր Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Քաղաքի պատմական կենտրոնի զննում խմբի ուղեկցորդի հետ: Մեկնում Մյունխեն: Պատմական կենտրոնի զննում խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց:

  • 9- օր Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ֆյուսսեն քաղաք: Ազատ ժամանակ քաղաքում: Հավելավճարով կազմակերպվում է էքսկուրսիա Նոյշվանշտայն դղյակ: Դղյակի մասին խոսում են ինչպես իրականացած հեքիաթի մասին, որը գտնվում է Բավարիայի ձնածածկ Ալպերում: Դղյակը կարծես թե ոսկորից տաշված լինի, նման է երազի այլ ոչ թե իրականության: Դղյակը հայտննի է ոչ միայն իր պատմությամբ այլ նաև դարձել է ՈՒոլթ Դիսնեյի Քնած Դշխուհին մուլտֆիլմի դղյակի նախատիպը: Մեկնում Վերոնա: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

  • 10- օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Վերոնա քաղաքի կենտրոնում: Հավելավճարով կազմակերպվում է էքսկուրսիա Վենետիկ: Մեկնում Միլան: Տեղավորում հյուրանոցում Միլանի արվարձաններում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

  • 11-րդ օր - Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ճանապարհում օդանավակայան:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

 27.07.2018 / 17.08.2018 / 12.10.2018
 3* Հյուրանոց 570 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը միայն ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Ծրագրի արժեքը ներառում է՝

Կացություն 3*/4* հյուրանոցում 

– Նախաճաշ

Խմբակային ուղևորափոխադրում օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան (Մալպենսա օդանավակայանի բոլոր չվերթների համար)

Տրանսպորտային ծառայություն հարմարավետ ավտբուսներով

Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի ռուսախոս խմբի ղեկավարի ուղեկցությամբ

Էքսկուսիաներ ռուսախոս լիցենզավորված գիդի հետ Փարիզում (2 ժամ) / Բրյուսելում (2 ժամ) / Ամստերդամում (2 ժամ)

Զբոսանք խմբի ղեկավարի ուղեկցությամբ Ֆրանկֆուրտում / Մյունխենում:

Լրացուցիչ վճարվում է տեղում՝

Թանգարանների մուտքի տոմսերը

Էքսկոււրսիա Վերսալ 50 եվրո + 18 մուտքի տոմսի արժեք

Ընթրիք և երեկոյան շոու Մուլեն Ռուժ կամ Լիդո կաբարեյում, (արժեքը կախված է երեկոյի ծրագրի ընտրությունից)

Էքսկուրսիա դեպի Վոլոնդամ + Զաանս Սխանս 65 եվրո

Էքսկուրսիա Նոյշվանշտայն դղյակ 50 եվրո + մոտքի տոմս 16 եվրո

Էքսկուրսիա Լուվր գիդի ուղեկցությամբ 40 եվրո + մուտքի տոմս 15 եվրո

Էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճար և Լատինական թաղամաս 35 եվրո

Էքսկուրսիա Գիշերային Փարիզ 30 եվրո

Էքսկուրսիա Մոնմարտր 35 եվրո

Էքսկուրսիա Վենետիկ 60 եվրո

Էքսկուրսիա Գրանդ Կանալ Վենետիկում 20 եվրո

Նավակ Ամստերդամի կանալներով 15 եվրո

Նավակ Սենայով Փարիզում 13 եվրո

Ականջակալներ ամբողջ ուղևորության ընթացքւոմ 20 եվրո

 Պարտադիր կարգով վճարվում է տեղում կանխիք գումարով հյուրանոցների հարկը անձը՝ 1-ից մինչև 3.5 եվրո յուրաքանչյուր օրվա համար:

Fill in the Booking Form