Հիասքանչ Լիսաբոն

Հիասքանչ Լիսաբոն

Հիասքանչ Լիսաբոն

7 գիշեր/ 8 օր

Լիսաբոն — Սինտրա — Պենայի ամրոց — Ռեգալեյրա ագարակ — Ռոկա հրվանդան — Քաշքաիշ — Էշտորիլ – Օբիդուշ – Ալկոբասսա – Բատալիյա – Տոմար – Մաֆրա – Ժոզե Ֆրանկու գյուղ — Էրիսեյրա -Ընթրիք Ֆադուի երաժշտության ներքո

Լիսաբոն՝ 7 գիշեր

ԵՐԹՈՒՂԻ

  • 1-ին օր - Շաբաթ

    Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոց: Ազատ ժամանակ: 

  • 2-րդ օր - Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Լիսաբոնում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /15:00 – 20:00/: Էքսկուրսիա դեպի Պորտու արժեքը ներառում է ճաշ, վերադարձ Լիսաբոն գնացքով կամ ավտոբուսով /անձը 110 եվրո/: Ծրագրում այցելություն հայտնի գինու մառաններ և լավագույն պորտվեյնների համտեսում: Հնարավորություն գնել պորտվեյն անչափ շահեկան գնով: Դորու գետով կրուիզի ընթացքում նավակն անցնում է կամուրջների տակով, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ են (վճարումը տեղում 12.5 եվրո): Դրանցից մեկը կառուցվել է հայտնի Էյֆելի կողմից: Պորտույով էքսկուրսիան կօգնի ստանալ հետաքրքիր տեղեկատվություն Պորտուգալիայի հյուսիսային մայրաքաղաքի մասին:

  • 3-րդ օր Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Լիսաբոնում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /09:00 -17:30/: Լիսաբոնի թագավորական պալատներ և հեքիաթային Ազենյաշ-դու-Մար  գյուղ /անձը 90 եվրո/: Այց Աժուդա ապրոց Լիսաբոնում, Կելուշ /Պորտուգալական Վերսալ/, Ազգային պալատ Սինտրե, Ազենյաշ-դու-Մար  գյուղ /մտնում է տասնյակ քաղաքների և գյուղորի մեջ, որտեղ մարդիկ ապրում են ժայռերում:

  • 4-րդ օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Էքսկուրսիա դեպի Լիսաբոնի պատմական կենտրոն, տրամվայով շրջայց քաղաքային հատվածներով, մետրոյով ուղևորում դեպի նոր Լիսաբոնի Էքսպո շրջանը: Հնարավորություն այցելել Օկեանարիում և զմայլվել Լիսաբոնի տեսարաններովճոպանուղու բարձունքից: Մետրոյի և տրամվայի տոմսի արժեքները ներառված են գնի մեջ: Լիսաբոնի պատմական կենտրոն, տրամվայով շրջայց քաղաքային հատվածներով, մետրոյով ուղևորում դեպի նոր Լիսաբոնի Էքսպո շրջանը: Հնարավորություն այցելել Օկեանարիում և զմայլվել Լիսաբոնի տեսարաններովճոպանուղու բարձունքից: Մետրոյի և տրամվայի տոմսի արժեքները ներառված ենգնի մեջ:

  • 5-րդ օր Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա՝  /08:00-18:00/  դեպի Մաֆրա- Ժոզե Ֆրանկու գյուղ-Էրիսեյրա, ճանաչողական էքսրուսիա Լիսաբոնում: Կոլորիտային ձկնորսական քաղաք Էրիսեյրա, որը հարմարավետ տեղակայվել է օվկիանոսի գեղեցիկ  ափին և պահպանել է իր նախնական տեսքը մինչ այսօր: Պորտուգալիայում քիչ չեն բնակավայրերը, որոնք կարելի է համարել թանգարան բաց երկնքի տակ: Ժոզե Ֆրանկու գյուղը դրանցից մեկն է: Այն XX դարի  տիպիկ պորտուգալական գյուղ է՝  փոքրիկ, կոկիկ տնակներով: Էքսկուրսիոն ծրագիրն ավարտվում է Մաֆրա քաղաքում, որտեղ գտնվում է հսկայական համալիր՝ ամրոցներով ու մենաստաններով:

  • 6-րդ օր Հինգշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ընթրիք Ֆադո երաժշտութան ներքո: Ազատ ժամանակ կամ Էքսկուրսիա հավելավճարով /08:00 – 15:00/, Էվորա- 25 Ապրիլի կամուրջ – Քրիստոսի արձան  /անձը 70 եվրո/: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /12:30-19:00/:  Տեղական գինու և ուտեսների համտեսման տուր /Սետուբալ-Ազեյտաու-գինու համտեսում-Առռաբիդա- ընթրիք տիպիկ պորտուգալական պանդոկում, ըմպելիքները ներառված են արժեքի մեջ, Վասկո դա Գամա կամուրջ, 25 ապրիլի կամուրջ: Այցելություն Սան-Ֆիլիպե ամրոց, զբոասանք Սետուբալի ծովափի երկայնքով: Զբոսանք Առռաբիդա այգում: Այցելություն և համտեսում գինու մառանում, /անձը 4 եվրո/: Այցելություն Azulejo կենտրոն: Ընթրիքը և ըմպելիքները ներառված են արժեքի մեջ /անձը 70 եվրո/:

  • 7-րդ օր Ուրբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Օբիդուշ-Բատալիա-Ալկոբասա-Տոմար: Այցելուները կտեսնեն հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պարիսպներ: Օբիդուշում` հարսնացուների քաղաքում, կհամտեսեք տեղի համեղ բալի լիկյոր, որը մատուցում են շոկոլադե բաժակների մեջ:

  • 8-րդ օր Շաբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Տրանսֆեր օդանավակայան: Էքսկուրսիա Սինտրա, այցելություն Ռեգալեյրի ագարակ, Պենայի ամրոց, Ռոկի հրվանդան, ծովափնյա քաղաքներ՝ Քաշքաիշ և Էշտորիլ: Պենայի դղյակը (Palácioda Реnа) նախկինում հանդիսանում էր արքունիքի ամառային նստավայրը: Այժմ այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՈ-  համաշխարհային ժառանգության օբյեկտ, և մտնում է Պորտուգալիայի Յոթ Հրաշալիքների շարքի մեջ:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

01.11.2017- 10.03.2018 11.03.2018 – 28.12.2018
 3* Հյուրանոց 375 եվրոյին համարժեք դրամ 445 եվրոյին համարժեք դրամ
 4* Հյուրանոց 425 եվրոյին համարժեք դրամ 525 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Գինը ներառում է՝

  • Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով;

–           Երկրորդ սննունդ պատվիրելու հնարավորություն

  • Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;
  • Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;
  • Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո  ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:

Գինը չի ներառում`

–             Ավիատոմս դեպի Պորտուգալիա

–              Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 45 եվրո/: Վճարումը տեղում:

–              Ականջակալներ, ողջ տուրի համար

–              Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում

–              Վիզայի արժեք (վճարվում է վիզաների ստացման կենտրոնում)