Միջերկրական ծովի լեգենդները

Միջերկրական ծովի լեգենդները

 Միջերկրական ծովի լեգենդները

7 գիշեր / 8 օր

Կոստա Բրավա-Բարսելոնա-Նից-Սան Ռեմո-Մոնակո-Կանն-Կոստա Բրավա

Երթուղի

  • 1-ին օր Շաբաթ

    Ժամանում Բարսելոնա: Տեղափոխում Կոստա Բրավա: Տեղաբաշխում հյուրանոցում:

  • 2-րդ օր Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Մեկնում դեպի Բարսելոնա և շրջայց քաղաքում` Գուելի Այգի, Սագրադա Ֆամիլիայի տաճար, Պասեո դե Գրասիա, զբոսանք քաղաքի կենտրոնում, Մոնժուժիկ: Մասնակցություն “Երգող Շատրվաններ” լուսաերաժշտական շոուին: Վերադարձ հյուրանոց:

  • 3-րդ օր Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ֆրանսիայի Լազուր ափ` Նարբոն քաղաքում կանգառով, շրջայց քաղաքում: Ժամանում Ֆրանսիա և տեղաբաշխում հյուրանոցում:

  • 4-րդ օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Նիցցայում` Անգլիական Ափ, ռուսական եկեղեցի: Այցելություն ժայռերի վրա գտնվող միջնադարյան Էզ գյուղ: Ազատ ժամանակ: Տեղափոխում դեպի Կան: Շրջայց քաղաքում` այցելություն  Կրուազեթ, ինչպես նաև կինոփառատոնների Պալատի Աստղերի պուրակ: Վերադարձ հյուրանոց:

  • 5-րդ օր Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Սան– Ռեմո (Իտալիա) ` ծաղիկների եվրոպական մայրաքաղաք:  Զբոսանք քաղաքում` Հին քաղաք, փառատոնների պալատ: Ազատ ժամանակ: Էքսկուրսիա դեպի Մոնակոյի թագավորություն` Կայսերական Պալատ, Մայր տաճար, “Էկզոտիկ”այգի, “Մոնտե Կարլո” խաղատուն, որտեղ հնարավոր են խաղադրույքներ: Վերադարձ հյուրանոց:

  • 6-րդ օր Հինգշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորում դեպի Իսպանիա Կոստա Բրավայի ափ: Ժամանում Կոստա Բրավա: Տեղաբաշխում հյուրանոցում:

  • 7-րդ օր Ուրբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Ֆիգեյրոս, Սալվադոր Դալիի թատրոն – թանգարան (մուտքի տոմսերը ներառված են): Թանգարան այցելելուց հետո տրվում է ազատ ժամանակ ճաշի համար: Մեկնում դեպի Ժիրոնա` Հին քաղաք, Մայր Տաճար (1 անձի համար 6 եվրո հավելավճարով), Հրեաների շրջան, Արաբական Բաղնիքներ (1 անձի համար 3 եվրո հավելավճարով), Սան Ֆելիու եկեղեցի:

  • 8-րդ օր Շաբաթ

    Նախաճաշ: Մեկնում Բարսելոնայի օդանավակայան:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

02.06.2018 – 07.07.2018 21.07.2018-01.09.2018 15.09.2018-27.10.2018
 3* Հյուրանոց  490 եվրոյին համարժեք դրամ  540 եվրոյին համարժեք դրամ  490 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումների միայն ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Գինը ներառում է`

–  Տեղաբաշխում 3* հյուրանոցներում (նախաճաշ/ընթրիք),

– Հարմարավետ տրանսպորտ նշված երթուղու համար,

– Ռուսախոս գիդի ուղեկցություն,

– Տեղաբնակ գիդեր, մուտքի տոմսեր,

– Տրանսֆերներ.

Գինը չի ներառում`

– Ավիատոմս դեպի Բարսելոնա

– Վիզայի արժեք

 

Fill in the Booking Form