
Դասական Պորտուգալիա
7 գիշեր / 8 օր
Լիսաբոն – Սինտրա – Ռեգալեյրի ագարակ – Ռոկա հրվանդան – Քաշքաիշ – Էշտորիլ – Պորտո կրուիզ Դորու գետի վրայով – գինու մառաններ այցելություն – Կուիմբրա – Ֆատիմա – ” մետաղադրամով քարանձավ”
Լիսաբոն՝ 5 գիշեր + Պորտո՝ 2 գիշեր
Երթուղի
-
Օր 1-ին - Շաբաթ
Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոց: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /15:00-18:00/: Լիսաբոն Լյուքս՝ շրջայց Լիսաբոնի պատմական հատվածներով՝ տաճար Սե, Սուրբ Գեորգի պալատ, Սանտա-Ժուշտա վերելակ, Կոմերցիայի հրապարակ, կայարան Ռոսսիո /35 եվրո, վճարումը տեղում/:
-
Օր 2-րդ Կիրակի
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Պորտու գիշերակացով: Էքսկուրսիա /08.30-17.00/: Ծրագրում այցելություն հայտնի գինու մառաններ, ծանոթություն պորտուգալական պորտվեյնի ստեղծման պատմությանը, արտադրության գործընթացին և լավագույն պորտվեյնների համտեսում /վճարումը տեղում 6 եվրո/: Կրուիզ Դորու գետի վրայով: Նավակն անցնում է Էյֆելի և Կարդզոի կողմից կառուցված հայտնի կամուրջների տակով /վճարումը տեղում 15 եվրո/: Շրջայց Պորտույով: Հնարավորություն տեսնել <<երկաթուղային պալատը>>, Սաու Բենտուի կայարանը՝ զարդարված սալիկներով, քաղաքի ամենաբարձր աշտարակը, Կլերիգուշ եկեղեցու զանգակատունը, որը կառուցվել է բարոկկո ոճով: Մայր տաճարից միջնադարյան նեղլիկ փողոցները տանում են դեպի Դորու գետի ափ: Ճաշ ազգային ռեստորանում խմիչքներով:
-
Օր 3-րդ -Երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Պորտույում: Էքսկուրսիա /08.30-17.00/: Բրագա-Գիմարայիշ-Բոմ Ժեզուշ: Այցելություն Գիմարայիշ՝ Պորտուգալիայի արքունական օրրան, որն անկախացավ Կաստիլիայից XII դարում: Այց դեպի XI դարում կառուցված Կաշտելու դե Գիմարաիշի ամրոց, որի աշտարակի դիտակետից բացվում է զարմանահրաշ տեսարան: Ճաշ ազգային ռեստորանում խմիչքներով: Բրագան ավելի քան 2.5 հազար տարեկան է և մեծ պատմական նշանակություն ունի Պորտուգալիայի համար: Այն հռոմեական Գալիսի նահանգի մայրաքաղաքն էր և համարվում էր քրիստոնյա հավատքի կենտրոն: Այն պահպանել է իր նշանակությունն առ այսօր: Բրագան հայտնի է իր ճարտարագիտական կոթողներով, որոնցից են` Մայր Տաճարը, հնագույն եկեղեցիներ և այլն: Այց դեպի Բոմ Ժեզուշ համալիր, որը մինչ 1917 թվականը հանդիսացել է կաթոլիկ ուխտագնացության կենտրոն: Լեռան բարձունքում գտնվող եկեղեցի հասնելու համար ուխտագնացները բարձրանում էին 254 աստիճաններով: Նրանցից շատերը բարձրացել են ծնկաչոք: Վերադարձ Պորտուի հյուրանոց:
-
Օր 4-րդ - Երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Գիշերակաց Լիսաբոնում: Էքսկուրսիա /08:00-17:00/: Կոիմբրա-Ֆատիմա-քարանձավներ: Կոիմբրան հնագույն ուսանոողական քաղաք է: Համալսարանը կառուցվել է 1290 թ.-ին և տեղակայված է լեռան գագաթին ու տեսանելի է ողջ ափի երկայնքից: Ամբողջ քաղաքը բաղկացած է նեղլիկ փողոցներից, որտեղ հեշտությամբ հնարավոր է մոլորվել: Կտեսնեք ռոմանական ոճով կառուցված Սևելի մայր տաճարը և Սանտա-Կրուշ մենաստանը, որը կառուցվել է XII դարում: Պորտուգալիայի տեսարժան վայրերից մեկն էլ Grutasda Moeda քարանձավն է, որը հազվագյուտ է իր տեսակի մեջ, այն թարգմանվում է որպես <<մետաղադրամներով գանձանակ>>/վճարումը տեղում 6 եվրո/: :
-
Օր 5-րդ - Չորեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Գիշերակաց Լիսաբոնում: Էքսկուրսիա /08:00-18:30/: Շրջայց Լիսաբոնում, էքսկուրսիա դեպի Մաֆրա, Ժոզե Ֆրանկու գյուղ- Էրիսեյրա: Կոլորիտային ձկնորսական քաղաք Էրիսեյրա, որը հարմարավետ տեղակայվել է օվկիանոսի գեղեցիկ ափին և պահպանել է իր նախնական տեսքը մինչ այսօր: Երկար տարիներ այն եղել է ձկնորսկության կենտրոն: Ծրագրում ծանոթություն տեղի ապրելակերպին, էքսկուրսիա ծովափով: Ժոզե Ֆրանկու գյուղը XX դարի տիպիկ պորտուգալական համայնք է՝ փոքրիկ, կոկիկ տնակներով: Այն հիմնվել է կավագործ Ժոզե Ֆրանկուի կողմից հնագույն եկեղեցու, ամրոցի և հողմաղացի հարևանությամբ: Գյուղում հնարավոր է համտեսել տեղում թխվող ավանդական համեղ հաց և ապխտած երշիկ, որը պատրաստվում է հնագույն բաղադրատոմսով: Այն ճաշակում են գինով: Էքսկուրսիոն ծրագիրն ավարտվում է Մաֆա քաղաքում, որտեղ գտնվում է հսկայական համալիր՝ ամրոցներով ու մենաստաններով: Այդ կառույցը Ժոան V արքայի շնորհիվ է, ով փորձեց գերազանցել իր կառույցով հայտնի իսպանական Էսկորիալը:
-
Օր 6-րդ - Հինգշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Գիշերակաց Լիսաբոնում: Ազատ ժամանակ: Ընթրիք Ֆադո երաժշտութան ներքո: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /17:30-19:30/: Տեղական գինու և ուտեսների համտեսման տուր /Սետուբալ-Ազեյտաու-գինու համտեսում-Առռաբիդա- ընթրիք տիպիկ պորտուգալական պանդոկում, ըմպելիքները ներառված են արժեքի մեջ, Վասկո դա Գամա կամուրջ, 25 ապրիլի կամուրջ: Այցելություն Սան-Ֆիլիպե ամրոց, զբոասանք Սետուբալի ծովափի երկայնքով: Զբոսանք Առռաբիդա այգում: Այցելություն և համտեսում գինու մառանում, /անձը 4 եվրո, վճարումը տեղում/: Այցելություն Azulejo կենտրոն: Ընթրիքը և ըմպելիքները ներառված են արժեքի մեջ /անձը 70 եվրո, վճարումը տեղում/:
-
Օր 7-րդ - Ուրբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Լիսաբոնում: Էքսկուրսիա /08.00-17.00/: Օբիդուշ-Բատալիա-Ալկոբասա-Տոմար: Այցելուները կտեսնեն հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պարիսպներ: Օբիդուշում` հարսնացուների քաղաքում, կհամտեսեք տեղի համեղ բալի լիկյոր, որը մատուցում են շոկոլադե բաժակների մեջ:
-
Օր 8-րդ - Շաբաթ
Ազատ ժամանակ: Տրանսֆեր օդանավակայան: Էքսկուրսիա /08:00-14:00/: Սինտրա Լյուքս /Կաշկայշ-Էշտորիլ-Ռոկաիի հրվանդանը-Սինտրա՝ Ռեգալեյրա ագարակ: Էքսկուրսիա Սինտրա՝ հնագույն քաղաք կառուցված մավրերի կողմից, որին թագավորական փայլ են հաղորդում Պորտուգալիայի միապետները: Շրջայց գեղեցիկ և խորհրդավոր Ռեգալեյրի ագարակով, որտեղ անցկացվող մասոնական արարողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Այցելություն Ռոկա հրվանդա՝ Եվրոպայի ամենաարևմտյան կետ: Այցելություն Քաշքաիշ և Էշտորիլ ծովափնյա քաղաքներ: Տրանսֆեր օդանավակայան:
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
16.03.2020 – 15.03.2021 | |
3* Հյուրանոց | 550 եվրոյին համարժեք դրամ |
4* Հյուրանոց | 640 եվրոյին համարժեք դրամ |
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում:Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
Գինը ներառում է՝
– Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով(Սննունդ պատվիրելու երկու հնարավորություն);
– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;
– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;
– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Պորտուգալիա
– Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 45 եվրո/: Վճարումը տեղում:
– Ականջակալներ, ողջ տուրի համար
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)