
Դասական Իտալիա
7 գիշեր / 8 օր
Հռոմ – Ֆլորենցիա – Մոնտեկատինի – Պիզա – Սիենա – Սան Ջիմինյանո – Բոլոնյա – Վենետիկ – Ռիմինի – Հռոմ
Երթուղի
-
1-ին օր - Շաբաթ
Ժամանում Հռոմի օդանավակայան: Հանդիպում ռուսախոս ուղեկցորդի հետ ցուցանակի մոտ: Տեղափոխում և տեղաբաշխում Հռոմի հյուրանոցներից մեկում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:
-
2-րդ օր - Կիրակի
Նախաճաշ հյուրանոցում: Օրվա առաջին կեսին հավելավճարով էքսկուրսիա Քրիստոնեական Հռոմ։ Օրվա երկրորդ կեսին Ճանաչողական էքսկուրսիա Հռոմում: Ձեր առջև կբացվի անտիկ Հռոմը, Կոլիզեյը , Նավոնի հրապարակը, հայտնի Պանթեոնը: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով «Գիշերային Հռոմ»:Գիշերակաց Հռոմի հյուրանոցում։
-
3-րդ օր - Երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր կամ հավելավճարով էքսկուրսիա դեպի Նեապոլ / Պոմպեի։ Հսկայական Պոմպեյ քաղաքը անմոռանալի տպավորություններ կթողնի Ձեր վրա՝ Ձեզ տեղափոխելով Հին Հռոմի դարաշրջան: Նեապոլը դրախտ է գուրմանների համար, այստեղ կարելի է փորձել ամենաթարմ ծովամթերքները: Նեապոլը նաև ամենաիսկական պիցցա Մարգարիտայի հայրենիքն է, որը պատրաստվում է փայտի վառարաններում: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:
-
4-րդ օր - Երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Վատիկանի թանգարան ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ: Տեղափոխում Ֆլորենցիա: Ֆլորենցիան ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկն է` քաղաք-թանգարան, որը հաճախ անվանում են Վերածննդի hայրենիք: Այստեղ ապրել և ստեղծագործել են այնպիսի հայտնի հանճարներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Դանտեն, Միքելանջելլոն և մյուսները: Այցելություն Ֆլորենցիայի տեսարժան վայրեր` Սինյորիի հրապարակ, Պալացցո Վեկո, Սանտա Մարիա դել Ֆիորե հրապարակ, Սանտա Կրոչե տաճար, որտեղ գտնվում են Միքելանջելլոյի, Մաքքիավելիի, Գալիլեյի դամբարանները: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով Ուֆֆիցի թանգարան: Գիշերակաց հյուրանոցում: Տեղափոխում դեպի Մոնտեկատինի – Տերմե:Գիշերակաց հյուրանոցում :
-
5-րդ օր - Չորեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով դեպի Սիենա+Սան Ջիմինիանո, հնագույն պատմությամբ քաղաքներ: Շատերը Սիենան համարում են Տոսկանայի ամենազարմանահրաշ վայրը: Այստեղ առաջին անգամ կառուցվել է իտալական հետիոտնային ճանապարհը: Քաղաքի պատմական կենտրոնը կառուցվել է Տերցիի 3 բլուրների վրա: Այստեղ ամեն անկյունում ձեզ սպասվում է հաճելի անակնկալ: Սան Ջիմինյանոյի պատմական կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Սան Ջիմինյանո քաղաքը սփռված է բլրի գագաթին /բարձրություն`334 մ/ և տարածվում է հյուսիսից հարավ: 11-13-րդ դարից եկած 72 աշտարակներից պահպանվել են միայն 15-ը, որոնք խորհրդանշում են այտեղ ապրած հայտնի ընտանիքների հարստությունը և հզորությունը: Տեղափոխում դեպի Մոնտեկատինի Տերմե: Գիշերակաց հյուրանոցում:
-
6-րդ օր- Հինգշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով դեպի պատմական կենտրոն Պիզա /օրվա առաջին կես/: Օրվա երկրորդ կեսին տեղափոխում Բոլոնյա, զբոսանք խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղաբաշխում հյուրանոցում Էմիլիա Ռոմանիա տարածաշրջանում: Գիշերակաց հյուրանոցում:
-
7-րդ օր Ուրբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում դեպի Վենետիկ` «Քաղաք ջրի վրա»: Շրջայց քաղաքի տեսարժան վայրերով ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ: Դուք կտեսնեք Սան Մարկո հրապարակը, Կամպանիելլեն` ամենաբարձր շինությունը Վենետիկում: Կարող եք նաև այցելել ապակու պատրաստման արհեստանոց և հետևել վարպետի աշխատանքին, ինչպես նաև գնել իսկական վենետիկյան ապակի: Զբոսանք գոնդոլներով` էկզոտիկ տրանսպորտային միջոց Վենետիկիում: Տեղափոխում Ռիմինի: Գիշերակաց հյուրանոցում։
-
8-րդ օր- Շաբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Հռոմի օդանավակայան: Ծառայության ավարտ:
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
01.01.2020 – 01.12.2020 | |
3* Հյուրանոց | 250 եվրոյին համարժեք դրամ |
3* Հյուրանոց Հռոմի կենտրոնում | 390 եվրոյին համարժեք դրամ |
4* Հյուրանոց Հռոմի կենտրոնում | 450 եվրոյին համարժեք դրամ |
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Հավելավճար մեկտեղանոց սենյակի համար՝ 150 եվրոյին համարժեք դրամ:
Գինը ներառում է`
– Տեղաբաշխում 3* հյուրանոցներում (նախաճաշով);
– Հարմարավետ տրանսպորտ նշված երթուղու համար;
– Խմբակային տեղափոխում Ֆիումիչինո և Չամպինո օդանավակայաններից:
– Ռուսախոս ուղեկցորդ տուրի ամբողջ ընթացքում;
– էքսկուրսիա լիցենզավորված ռուսախոս գիդի ուղեկցությամբ՝ Հռոմում, Վատիկանում, Վենետիկում, Ֆլորենցիայում;
– Զբոսանք խմբի ուղեկցորդի հետ Բոլոնյայում և Սան-Մարինոյում:
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Հռոմ
– Մուտքի տոմսեր
– Ականջակալեր, ողջ տուրի համար՝ 15 Եվրո
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է վիզաների ստացման կենտրոնում)
Հավելավճարով հնարավոր է պատվիրել, վճարումը տեղում `
– Վատիկանի մուտքի տոմսեր – 30 Եվրո / մուտքը արտահերթ, ականջակալներ, Սիքստինյան Կապելլա, Սուրբ Պետրոսի տաճար/
– Էքսկուրսիա “Գիշերային Հռոմ” – 30 Եվրո
– Էքսկուրսիա Սիենա + Սան Ջիմինյանո – 60 Եվրո
– Էքսկուրսիա Պիզա – 45 Եվրո
– Էքսկուրսիա ՈՒֆֆիցի պատկերասրահ – 28 Եվրո + 26 եվրո մուտքի տոմս
– Մոտորանավակ “Դելլա Ջուդեկա” ջրանցքով՝ 20 եվրո կամ ՛՛Գրանդ Կանալով՛՛ – 30 Եվրո(պարտադիր)