
Պորտուգալիայի Հյուսիսի Հրաշալիքները
7 գիշեր / 8 օր
Լիսաբոն – Սինտրա – Պենայի ամրոց – Ռեգալեյրա ագարակ – Ռոկա հրվանդան – Քաշքաիշ – Էշտորիլ – Պորտու – Բոմ Ժեզուշ – Սանտյագո դե Կոմպոստելա – Կոիմբրա – Էշպինյու – կրուիզ Դորու գետով – կրուիզ Թեժու գետով – պորտվեյնի համտեսում – Վիանա դե Կաշտելո – Բարսելուշ – Պոնտե դե Լիմա – Ավելեդու – Ամարանտի – Պեզու դա Ռեգուա – Ավեյրու – Նազարե
Երթուղի
Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոցում: 16:00 էքսկուրսիա Լիսաբոնի պատմական կենտրոնով՝ նավարկություն Թեժու գետով(էքսկուրրսիան հետիոտն է. նավարկության արժեքը ներառված է արժեքի մեջ): էքսկուրսիայի ավարտը քաղաքի պատմական կենտրոնում: Ըստ ցանկության հավելավճարով ընթրիք Ֆադո երաժշտության ներքո:
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Լիսաբոնի Բելեն շրջանում(Ժերոնիմուշ – Բելենի աշտարակ – նոր աշխարհամասեր բացահայտողներին նվիրված հուշահամալիր – Pastei de Belem հայտնի սրճարան): Էքսկուրսիա Կոիմբրա քաղաքով, որտեղ առ այսօր գործում է հնագույն համալսարանը, որը առաջինն էր Եվրոպայում: Ժամանում Պորտո և տեղավորում հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Պորտույում: էքսկուրսիա Սանտյագո դե Կոմոստելա – Բրագա-Բոմ Ժեզուշ: Նախաճաշից հետո մեկնում Իսպանիա` հայտնի Սանտյագո դե Կամոստելա քաղաքը ` քրիստոնեական ուխտագնացության խոշորագույն համաշխարհային կենտրոնը: Տարբեր երկրներից հենց այստեղ է տանում հայտնի Սուրբ Հակոբի Ճանապարհը (կա նաև պորտուգալական երթուղին): Այստեղ հիանալի պահպանվել է Սանտյագոյի տաճարը, մի շարք հինավուրց վանքեր, եկեղեցիներ և 15-րդ դարի համալսարանը: Այց դեպի Բոմ Ժեզուշ համալիր, որը մինչ 1917 թվականը հանդիսացել է կաթոլիկ ուխտագնացության կենտրոն: Լեռան բարձունքում գտնվող եկեղեցի հասնելու համար ուխտագնացները բարձրանում էին 254 աստիճաններով: Բրագան ավելի քան 2.5 հազար տարեկան է և մեծ պատմական նշանակություն ունի Պորտուգալիայի համար:
Նախաճաշ հյուրանոցում: Ճանաչողական Էքսկուրսիա Պորտոյում: Այցելություն հայտնի գինու մառաններ և լավագույն պորտվեյնների համտեսում /վճարումը տեղում 10 եվրո/: Հնարավորություն գնել պորտվեյն անչափ շահեկան գնով: Ըստ ցանկության՝ կրուիզ Դորու գետով /վճարումը տեղում 15 եվրո/: Տեղաբաշխում գեղատեսիլ ծովափնյա Էշպինյու քաղաքում:
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Էշպինյու քաղաքում: Նախաճաշից հետո էքսկուրսիա դեպի Վիանա դե Կաստելու, 1253 թ.՝ Աֆոնսու III թագավորի կողմից հիմնված քաղաք և նավահանգիստ: Ամենակարևոր պատմական օբյեկտները պատկանում են XVI դարին: Ենթադրվում է, որ այս քաղաքում տեղական ժողովրդական բանահյուսությունը ամենահարուստն է երկրում: Մոտակայքում գտնվող Պոնտե դե Լիմա քաղաքում բնակվում է շուրջ երեք հազար բնակիչ, սակայն նրա շենքերը պատմական մեծ նշանակություն ունեն: Դրանց թվում են Լիմա գետի վրայով հայտնի հին կամուրջը: Բնակավայրի միջով անցնում է Սբ. Հակոբի հայտնի ճանապարհը՝ տանելով Սանտյագո դե Կամոստելա: Երթուղու վերջին կետը Բարսելուշ քաղաքն է, որի խորհրդանիշը՝ Արդար Աքաղաղը, Պորտուգալիայում կարող եք տեսնել ամենուր `հուշանվերային մագնիսների, ակնոցների, սրբիչների, կերամիկայի և փափուկ խաղալիքների տեսքով: Վերադարձ Էշպինյու:
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Էշպինյու քաղաքում: Նախաճաշից հետո Ձեզ սպասում է հաճելի օր Դորու գետի հովտում, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում: Նախ, զբոսաշրջիկները կգնան գեղեցիկ այգով շրջապատված Ավելեդու ագարակ, որը շուրջ չորս դար պատկանում է Գուեդեշ գինեգործների ընտանիքին: Ձեզ սպասում է էքսկուրսիա ագարակով և գինու համտեսում: Ամարանտի քաղաքը հայտնի է որպես հայտնի նկարիչ Ամադեո դե Սոզա-Կարդոզուի ծննդավայր: Քաղաքի կենտրոնում է գտնվում բոլոր պորտուգալիացիներին հայտնի է Սուրբ Գոնսալուշի եկեղեցին: Այն հովանավորում է նորապսակներին, և, հետևաբար, գտնվում է ամբողջ երկրի բնակչության ուշադրության կենտրոնում: Այցելություն նաև Պեզու դա Ռեգուա: Վերադարձ Էշպինյու:
Նախաճաշ հյուրանոցում: Նախաճաշից հետո խումբը կմեկնի Պորտուգալական Վենետիկ՝ Ավեյրու, որը կառուցված է աղի լանջերի մեջ: Քաղաքը հատող ջրանցքում կարելի է տեսնել վառ վենետիկյան գոնդոլները հիշեցնող բազմաթիվ նավակներ: Ծրագիրը ներառում է նավարկություն գոնդոլայով: Ճանապարհորդությունը կշարունակվի Նազարեում `ճանաչված սերֆինգի կենտրոնում, քանի որ այս վայրում, նույնիսկ հանգիստ եղանակին կտրուկ ալիքներ են բարձրանում: Էքսկուրսիայից հետո տեղափոխում Լիսաբոն և տեղավորում հյուրանոցում :
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա /08:00-18:00/ Սինտրայի պատմական կենտրոն – Ռեգալեյրա պալատ – Պենա ամրոց – Ռոկայի հրվանդան – Կաշկայշ – Էշտորիլ/: Էքսկուրսիայի ավարտից հետո տեղափոխում օդանավակայան:
1-ին օր Շաբաթ
2-րդ օր - Կիրակի
3-րդ օր Երկուշաբթի
4-րդ օր Երեեքշաբթի
5-րդ օր Չորեքշաբթի
6-րդ օր Հինգշաբթի
7-րդ օր Ուրբաթ
8-րդ օր Շաբաթ
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
19.03.2020 – 15.11.2020
7 գիշեր / 8 օր |
|
3* Հյուրանոց | 620 եվրոյին համարժեք դրամ |
4* Հյուրանոց | 720 եվրոյին համարժեք դրամ |
Գինը ներառում է՝Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
– Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով(Երկրորդ սննունդ պատվիրելու հնարավորություն);
– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;
– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;
– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Պորտուգալիա
– Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 65 եվրո/: Վճարումը տեղում:
– Ականջակալներ, ողջ տուրի համար
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)