Դասական Պորտուգալիա Լայթ

Դասական Պորտուգալիա Լայթ

Դասական Պորտուգալիա լայթ

7 գիշեր /8 օր

Լիսաբոն-Սինտրա-Ռեգալեյրի ագարակ-Ռոկա հրվանդան-Քաշքաիշ-Էշտորիլ-Պորտո կրուիզ Դորու գետի վրայով-գինու մառաններ այցելություն-Կուիմբրա-Ֆատիմա մետաղադրամով քարանձավ: 

Լիսաբոն՝ 5 գիշեր + Պորտո՝ 2 գիշեր

Երթուղի

  • 1-ին օր - Շաբաթ

    Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /15:00-18:00/: Լիսաբոն Լյուքս՝ շրջայց Լիսասբոնի պատմական հատվածներով՝ տաճար Սե, Սուրբ Գեորգի պալատ, Սանտա-Ժուշտա վերելակ, Կոմերցիայի հրապարակ, կայարան Ռոսսիո /35 եվրո/:

  • 2-րդ օր - Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Պորտու գիշերակացով:

    Էքսկուրսիա /08.30-17.00/:  Ծրագրում այցելություն հայտնի գինու մառաններ, ծանոթություն պորտուգալական պորտվեյնի ստեղծման պատմությանը, արտադրության գործընթացին և լավագույն պորտվեյնների համտեսում /վճարումը տեղում 6 եվրո/: Կրուիզ Դորու գետի վրայով: Նավակն անցնում է Էյֆելի և Կարդզոի կողմից կառուցված հայտնի կամուրջների տակով /վճարումը տեղում 15 եվրո/:  Շրջայց Պորտույով: Հնարավորություն տեսնել <<երկաթուղային պալատը>>, Սաու Բենտուի կայարանը՝ զարդարված սալիկներով, քաղաքի ամենաբարձր աշտարակը, Կլերիգուշ եկեղեցու զանգակատունը, որը կառուցվել է բարոկկո ոճով: Մայր տաճարից միջնադարյան նեղլիկ փողոցները տանում են դեպի Դորու գետի ափ: Ճաշ ազգային ռեստորանում խմիչքներով:

  • 3-րդ օր - Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Պորտույում:

    Էքսկուրսիա՝ /08.30-17.00/ Բրագա-Գիմարայիշ-Բոմ Ժեզու: Այցելություն Գիմարայիշ՝ Պորտուգալիայի արքունական օրրան, որն անկախացավ Կաստիլիայից XII դարում: Այց դեպի XI դարում կառուցված Կաշտելու դե Գիմարաիշի ամրոց, որի աշտարակի դիտակետից բացվում է զարմանահրաշ տեսարան: Ճաշ ազգային ռեստորանում խմիչքներով:  Բրագան ավելի քան 2.5 հազար տարեկան է և մեծ պատմական նշանակություն ունի Պորտուգալիայի համար: Այն հռոմեական Գալիսի նահանգի մայրաքաղաքն էր և համարվում էր քրիստոնյա հավատքի կենտրոն: Այն պահպանել է իր նշանակությունն առ այսօր: Բրագան հայտնի է իր ճարտարագիտական կոթողներով, որոնցից են Մայր Տաճարը, հնագույն եկեղեցիներ և այլն: Այց դեպի Բոմ Ժեզուշ համալիր, որը մինչ 1917 թվականը հանդիսացել է կաթոլիկ ուխտագնացության կենտրոն: Լեռան բարձունքում գտնվող եկեղեցի հասնելու համար ուխտագնացները բարձրանում էին 254 աստիճաններով: Նրանցից շատերը բարձրացել են ծնկաչոք: Վերադարձ Պորտուի հյուրանոց:

    .

  • 4-րդ օր - Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա՝ /08:00-17:00/ Կոիմբրա-Ֆատիմա-քարանձավներ: Կոիմբրան հնագույն ուսանոողական քաղաք է: Համալսարանը կառուցվել է 1290 թ.-ին  և տեղակայված է լեռան գագաթին ու տեսանելի է ողջ ափի երկայնքից: Ամբողջ քաղաքը բաղկացած է նեղլիկ փողոցներից, որտեղ հեշտությամբ հնարավոր է մոլորվել: Կտեսնեք ռոմանական ոճով կառուցված Սեվելի մայր տաճարը և Սանտա-Կրուշ մենաստանը, որը կառուցվել է XII դարում: Պորտուգալիայի տեսարժան վայրերից մեկն էլ Grutasda Moeda քարանձավն է, որը հազվագյուտ է իր տեսակի մեջ, այն թարգմանվում է որպես <<մետաղադրամներով գանձանակ>>/վճարումը տեղում 6 եվրո/: Գիշերակաց Լիսաբոնում:

  • 5-րդ օր - Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա՝ /08:00-18:00/ շրջայց Լիսաբոնում, էքսկուրսիա դեպի Մաֆրա, Ժոզե Ֆրանկու գյուղ- Էրիսեյրա + ճաշ: Կոլորիտային ձկնորսական քաղաք Էրիսեյրա, որը հարմարավետ տեղակայվել է օվկիանոսի գեղեցիկ  ափին և պահպանել է իր նախնական տեսքը մինչ այսօր: Երկար տարիներ այն եղել է ձկնորսկության կենտրոն: Ծրագրում ծանոթություն տեղի ապրելակերպին, էքսկուրսիա ծովափով: Ժոզե Ֆրանկու գյուղը XX դարի տիպիկ պորտուգալական համայնք է՝ փոքրիկ, կոկիկ տնակներով: Այն հիմնվել է կավագործ Ժոզե Ֆրանկուի կողմից հնագույն եկեղեցու, ամրոցի և հողմաղացի հարևանությամբ: Գյուղում հնարավոր է համտեսել տեղում թխվող ավանդական համեղ հաց և ապխտած երշիկ, որը պատրաստվում է հնագույն բաղադրատոմսով: Այն ճաշակում են գինով: Էքսկուրսիոն ծրագիրն ավարտվում է Մաֆա քաղաքում, որտեղ գտնվում է հսկայական համալիր՝ ամրոցներով ու մենաստաններով: Այդ կառույցը Ժոան V արքայի շնորհիվ է, ով փորձեց գերազանցել իր կառույցով հայտնի իսպանական Էսկորիալը:Գիշերակաց Լիսաբոնում:

  • 6-րդ օր- Հինգշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ընթրիք Ֆադո երաժշտութան ներքո: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /17:30-19:30/:  Տեղական գինու և ուտեսների համտեսման տուր /Սետուբալ-Ազեյտաու-գինու համտեսում-Առռաբիդա- ընթրիք տիպիկ պորտուգալական պանդոկում, ըմպելիքները ներառված են արժեքի մեջ, Վասկո դա Գամա կամուրջ, 25 ապրիլի կամուրջ: Այցելություն Սան-Ֆիլիպե ամրոց, զբոասանք Սետուբալի ծովափի երկայնքով: Զբոսանք Առռաբիդա այգում: Այցելություն և համտեսում գինու մառանում, /անձը 4 եվրո/: Այցելություն Azulejo կենտրոն: Ընթրիքը և ըմպելիքները ներառված են արժեքի մեջ /անձը 70 եվրո/:Գիշերակաց Լիսաբոնում:

  • 7-րդ օր Ուրբաթ

    Նախաճաշ հյուրանոցում:  Էքսկուրսիա՝ /08.00-17.00/ Օբիդուշ-Բատալիա-Ալկոբասա-Տոմար: Այցելուները կտեսնեն հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պարիսպներ: Օբիդուշում` հարսնացուների քաղաքում, կհամտեսեք տեղի համեղ բալի լիկյոր, որը մատուցում են շոկոլադե բաժակների մեջ: Հյուրանոց Լիսաբոնում:

  • 8-րդ օր- Շաբաթ

    Ազատ ժամանակ: Տրանսֆեր  օդանավակայան: Էքսկուրսիա՝ /08:00-14:00/ Սինտրա Լյուքս /Կաշկայշ-Էշտորիլ-Ռոկաիի հրվանդանը-Սինտրա՝ Ռեգալեյրա ագարակ: Էքսկուրսիա  Սինտրա՝ հնագույն քաղաք կառուցված մավրերի կողմից, որին թագավորական փայլ են հաղորդում Պորտուգալիայի միապետները: Շրջայց գեղեցիկ և խորհրդավոր Ռեգալեյրի ագարակով, որտեղ անցկացվող մասոնական արարողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Այցելություն Ռոկա հրվանդա՝ Եվրոպայի ամենաարևմտյան կետ: Այցելություն Քաշքաիշ և Էշտորիլ ծովափնյա քաղաքներ: Տրանսֆեր օդանավակայան

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

01.01.2020 – 01.03.2020
470 եվրոյին համարժեք դրամ
 4* Հյուրանոց 560 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Գինը ներառում է՝

– Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով( Երկրորդ սննունդ պատվիրելու հնարավորություն);

– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;

– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;

– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո  ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:

Գինը չի ներառում`

–             Ավիատոմս դեպի Պորտուգալիա

–              Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 45 եվրո/: Վճարումը տեղում:

–              Ականջակալներ, ողջ տուրի համար

–              Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում

–              Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)