
Երկու մայրաքաղաքի լույսերը՝ Պրեմիում
7 գիշեր / 8 օր
Լիսաբոն – Պորտո – կրուիզ Դորու գետի վրայով – գինու մառաններ այցելություն – Բրագա – Գիմարայիշ – Բոմ Ժեզուշ – Ավեյրո – Կուիմբրա – Ֆատիմա – “մետաղադրամով քարանձավ” – Մաֆրա – Ժոզե Ֆրանկու – Էրիսեյրա – Սինտրա – Ռեգալեյրի ագարակ – Պենա դղյակ – Ռոկա հրվանդան – Քաշքաիշ – Էշտորիլ – Օբիդուշ – Բատալյա – Ալկոբասա – Տոմար – Սետուբալ – Արրաբիդա
Լիսաբոն՝ 5 գիշեր + Պորտո՝ 2 գիշեր
Երթուղի
-
Օր 1-ին - Շաբաթ
Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոց: Ազատ ժամանակ:
-
Օր 2-րդ Կիրակի
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Պորտու գիշերակացով: Էքսկուրսիա՝ Պորտո: Ծրագրում այցելություն հայտնի գինու մառաններ, ծանոթություն պորտուգալական պորտվեյնի ստեղծման պատմությանը, արտադրության գործընթացին և լավագույն պորտվեյնների համտեսում /վճարումը տեղում 6 եվրո/: Կրուիզ Դորու գետի վրայով: /վճարումը տեղում 15 եվրո/: Ճանաչողական Էքսկուրսիա Պորտույով:
-
Օր 3-րդ -Երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Հավելավճարով Էքսկուրսիա /08.30-17.00/: Բրագա-Գիմարայիշ-Բոմ Ժեզուշ+Ճաշ /վճարումը տեղում 65 եվրո/: Գիշերակաց Պորտո քաղաքում:
-
Օր 4-րդ - Երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Լիսաբոն: Էքսկուրսիա /08:00-19:00/: Ավեյրո – Կոիմբրա – Ֆատիմա-քարանձավներ/վճարումը տեղում 6 եվրո/: Գիշերակաց Լիսաբոնում:
-
Օր 5-րդ - Չորեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Շրջայց Լիսաբոնում: Ազատ ժամանակ:
Հավելավճարով էքսկուրսիա դեպի Մաֆրա, Ժոզե Ֆրանկու գյուղ- Էրիսեյրա /12.00-18.00/՝
- Կոլորիտային ձկնորսական քաղաք Էրիսեյրա, որը հարմարավետ տեղակայվել է օվկիանոսի գեղեցիկ ափին:
- Ժոզե Ֆրանկու գյուղը XX դարի տիպիկ պորտուգալական համայնք է՝ փոքրիկ, կոկիկ տնակներով:
- Մաֆրա քաղաք, որտեղ գտնվում է հսկայական համալիր՝ կենտրոնական հրապարակ, Բազիլիկ և Մաֆրայի Ազգային Պալատ:
Գիշերակաց Լիսաբոնում:
-
Օր 6-րդ - Հինգշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա /09:30-20:00/: Սինտրա Լյուքս /Կաշկայշ – Էշտորիլ- Ռոկաիի հրվանդանը -Սինտրա՝ Ռեգալեյրա դղյակ/: Էքսկուրսիա Սինտրա՝ հնագույն քաղաք կառուցված մավրերի կողմից, որին թագավորական փայլ են հաղորդում Պորտուգալիայի միապետները: Շրջայց գեղեցիկ և խորհրդավոր Ռեգալեյրի ագարակով, որտեղ անցկացվող մասոնական արարողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Այցելություն Ռոկա հրվանդա՝ Եվրոպայի ամենաարևմտյան կետ: Այցելություն Քաշքաիշ և Էշտորիլ ծովափնյա քաղաքներ: Ֆադու Լիսաբոնի համերգային սրահում:
-
Օր 7-րդ - Ուրբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա /08.00-17.00/: Օբիդուշ-Բատալիա-Ալկոբասա-Տոմար:
-
Օր 8-րդ - Շաբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Հավելավճարով էքսկուրսիա/10:30-17:30/՝ Սետուբալ – Ազեյտաու – Գինու համտեսում – Արրաբիդա – ճաշ տիպիկ պորտուգալական պանդոկում – Վասկո դե Գամմայի կամուրջ – 25 Ապրիլի կամուրջ /վճարումը տեղում 70 եվրո/: Տրանսֆեր օդանավակայան:
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
Սնունդը՝ նախաճաշ + 2 ճաշ | 01.01.2020-15.03.2021 |
3* Հյուրանոց | 585 եվրոյին համարժեք դրամ |
4* Հյուրանոց | 710 եվրոյին համարժեք դրամ |
4*/5* Հյուրանոց | 990 եվրոյին համարժեք դրամ |
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում:Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
7 գիշեր / 8 օր ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի /երեկոյան հետադարձ չվերթ/
8 գիշեր / 9 օր՝ երկուշաբթի /1 գիշեր հավելավճար/
Գինը ներառում է՝
– Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով(Սննունդ պատվիրելու երկու հնարավորություն);
– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;
– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;
– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Պորտուգալիա
– Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 45 եվրո/: Վճարումը տեղում:
– Ականջակալներ, ողջ տուրի համար
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)