
Հարավային Իտալիա
7 գիշեր / 8 օր
Հռոմ – Նեապոլ -/Պոմպեյ/ – Մատերա – /Ալբերոբելլո/ – Բարի – /Լեչչե/- Կաստել դել Մոնտե
Երթուղի
-
1-ին օր Շաբաթ
Ժամանում Հռոմի օդանավակայան: Հանդիպում ռուսախոս ուղեկցորդի հետ: Տեղափոխում և տեղաբաշխում Հռոմի կենտրոնական հյուրանոցներից մեկում: Ազատ ժամանակ կամ ցանկացողների համար կազմակերպվում է Autlet CASTEL ROMANO։ Գիշերակաց հյուրանոցում։
-
2-րդ օր Կիրակի.
Նախաճաշ հյուրանոցում: Օրվա երկրորդ կեսին 3 ժամանոց ճանաչողական էքսկուրսիա Հռոմում: Գիշերակաց հյուրանոցում։
-
3-րդ օր Երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ հավելավճարով էքսկուրսիա Հռոմի սրտում /շատրվաններ, հրապարակներ և տեսարժան վայրեր/ հավելավճարով էքսկուրսիա հնագույն Տրաստեվերե շրջանում։ Ցանկացողները կարող են համտեսել տիպիկ Հռոմեական ճաշատեսակներ։ Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա դեպի Քրիստոնեական Հռոմ հավելավճարով ։
Օրվա երկրորդ կեսին 3 ժամանոց Էքսկուրսիա դեպի Վատիկանի թանգարան ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ /մուտքի տոմսը ներառված չէ արժեքի մեջ/ և Սուրբ Պետրոսի տաճար։ Ազատ ժամանակ:
-
4-րդ օր Երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում դեպի Նեապոլ, ժամանումից հետո էքսկուրսիա քաղաքով՝ ռուսախոս գիդի ուղեկցությամբ։ Այնուհետև ազատ ժամանակ կամ հավելավճարով էքսկուրսիա Պոմպեյ։ Տեղափոխում Նեապոլի հարակից տարացք։ Գիշերակաց հյուրանոցում:
-
5-րդ օր Չորեքշաբթի
Նախաճաշ։ Էքսկուրսիա դեպի Մատերա, քաղաքով տուր ռուսախոս գիդի ուղեկցությամբ։ Մատերան հայտնի է իր ժայռափոր քարանձավ-տներով։ Ազատ ժամանակ Մատերայում։ Ճաշ տեղի ռեստորանում (հավելավճարով)։ Հավելավճարով էքսկուրսիա դեպի Ալբերոբելլո՝ քաղաք, որը հայտնի է իր Տրուլերով՝ կոնաձև կլոր հին հեքիաթային տնակներ, որոնք ամբողջությամբ կառուցված են տեղի կրաքարից։ Տրուլերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Տեղական ուտեստների համտես (հավելավճարով)։ Մեկնում դեպի Բարի քաղաքի շրջակայք, տեղավորում 3* հյուրանոցում։ Գիշերակաց։
-
6-րդ օր Հինգշաբթի
Նախաճաշ։ Տեղափոխում Բարի։ Շրջայց քաղաքով ռուսախոս գիդի ուղեկցությամբ, այցելություն Սուրբ Նիկողայոս եկեղեցի։ Ազատ ժամանակ Բարիում։ Տեղափոխում դեպի հյուրանոց։ Ազատ ժամանակ կամ հավելավճարով էքսկուրսիա դեպի Լեչչե։ Գիշերակաց։
-
7-րդ օր Ուրբաթ
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Հռոմ։ Ճանապարհին կանգառ Կաստել-Դել-Մոնտե-ում, որը հայտնի է իր ութանկյուն հսկա ճարտարապետական հորինվածքով։ Կաստել-դել-Մոնտեն մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Տեղավորում Հռոմի հյուրանոցում։ Գիշերակաց։
-
8-րդ օր Շաբաթ
Նախաճաշ։ Տրանսֆեր դեպի օդանավակայան։
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
01.01.2020-01.12.2020 | |||
3* Հյուրանոց | 360 եվրոյին համարժեք դրամ | ||
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում:
Գինը ներառում է`
– Տեղաբաշխում 3* հյուրանոցներում (նախաճաշով),
– Հարմարավետ տրանսպորտ նշված երթուղու համար,
– Ռուսախոս գիդի ուղեկցություն,
Գինը չի ներռում`
– Ավիատոմս դեպի Հռոմ
– Մուտքի տոմսեր
– Ականջակալեր, ողջ տուրի համար` 15 Եվրո
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)