Հարավի գույները

Հարավի գույները

Հարավի Գույները 

7 գիշեր / 8 օր 

Հռոմ – Նեապոլ – /Պոմպեյ/- Մատերա-/Ալբերոբելլո/ – Բարի-/Լեչչե/-Կաստել-դե Մոնտե- Հռոմ

Երթուղի

  • 1-ին օր Կիրակի

    Ժամանում Հռոմի օդանավակայան: Հանդիպում ռուսախոս ուղեկցորդի հետ: Տեղափոխում և տեղաբաշխում Հռոմի կենտրոնական հյուրանոցներից մեկում: Ազատ ժամանակ:

    Ցանկացողների համար կազմակերպվում է “Գիշերային Հռոմ” էքսկուրսիան (հավելավճարով): Գիշերակաց հյուրանոցում:

  • 2-րդ օր Երուշաբթի.

    Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Վատիկանի թանգարան ռուսախոս գիդի ուղեկցությամբ, այցելություն Սբ. Պետրոս Մայր Տաճար: Ազատ ժամանակ: Շրջայց Հռոմում `ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ: Ազատ ժամանակ:

    Ըստ ցանկության` ընթրիք ռեստորանում  կամ տիպիկ թատրոն – ռեստորանում (հավելյալ վճարով): Գիշերակաց հյուրանոցում:

  • 3-րդ օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում:  Տեղափոխում դեպի Նեապոլ հարմարավետ ավտոբուսով, ժամանումից հետո էքսկուրսիա քաղաքով՝ ռուսախոս գիդի ուղեկցությամբ – Պլեբիսցիտի Հրապարակ, Արքայական Պալատ, Ումբերտո I Պատկերասրահ և Սան Կարլո Օպերային Թատրոն: Այցելություն հանրահայտ Սորենտո քաղաք և նրա տեսարժան վայրերը: Սորենտոն համարվում է թերակղզու մարգարիտ և հայտնի է նարնջի, կիտրոնի և ձիթապտղի մշակումով: Գիշերակաց Սորենտոյի շրջակայքում: Հանրահայտ <> լիկյրրի համտեսում: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:

  • 4-րդ օր Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Նավով տեղափոխում Կապրի կղզի (նավի տոմսի արժեքը ներառված չէ), էքսկուրսիա ՝ ռուսախոս գիդի ուղեկցությամբ – Օգոստոս կայսեր այգիներ, Կապրիի գլխավոր հրապարակ: Ըստ ցանկության` հավելավճարով այց դեպի Կապրիի ամենանշանավոր բնական հրաշալիքներից մեկը Grotta Azzurra-ն է՝ բնական լույսով լուսավորվող ջրային քարանձավ: Ազատ ժամանակ: Վերադարձ նավահանգիստ, նավով տեղափոխում դեպի Սորենտո: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում: 

  • 5-րդ օր Հինգշաբթի

    Նախաճաշ: Ազատ օր կամ հավելավճարով (ռուսախոս գիդի ուղեկցությամբ) այց Բարի, որը հայտնի է Սուրբ Նիկողայոսի եկեղեցիով և չափազանց գեղեցիկ պատմական կենտրոնով: Վերադարձ Սորենտո: Գիշերակաց հյուրանոցում:

  • 6-րդ օր Ուրբաթ

    Նախաճաշ: Ազատ ժամանակ կամ հավելավճարով այց Ամալֆի և Պոզիտանո ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Շրջայց Ամալֆի քաղաքով, որը համարվում է “Ծովափի մայրաքաղաք”, այց Ամալֆիի Մայր Տաճար և 12-րդ դարի հանրահայտ Կապուչին Վանքը: Այց Պոզիտանո՝ միջնադարում Ամալֆի Հանրապետության նավահանգիստ: Պոզիտանոյի ամենասիրված և հանրահայտ տեսարժան վայրերից է 13 դարի Սանտա Մարիա Ասունտա եկեղեցին: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում: 

  • 7-րդ օր Շաբաթ

    Նախաճաշ: Ազատ ժամանակ: Տեղափոխում Պոմպեյ: Այց հնագույն պեղված քաղաք, որը ծածկված է 4-6 մետրանոց հրաբխային մոխրի շերտով: Տեղափոխում Հռոմ: Տեղաբաշխում Հռոմի կենտրոնական հյուրանոցներից մեկում: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:

  • 8-րդ օր Կիրակի

    Նախաճաշ: Տեղափոխում Հռոմի օդանավակայան: Ծառայությունների ավարտ:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

29.04.2018 – 30.06.2018 01.07.2018 – 25.08.2018 26.08.2018 – 06.10.2018
 3* Հյուրանոց 380 եվրոյին համարժեք դրամ 405 եվրոյին համարժեք դրամ 390 եվրոյին համարժեք դրամ
 4* Հյուրանոց 500 եվրոյին համարժեք դրամ 525 եվրոյին համարժեք դրամ 510 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում:

Գինը ներառում է`

–  Տեղաբաշխում 3* հյուրանոցներում (նախաճաշով),

– Հարմարավետ տրանսպորտ նշված երթուղու համար,

– Ռուսախոս գիդի ուղեկցություն,

– 2 ժամանոց էքսկուրսիա Նեապոլ քաղաքով

– 2 ժամանոց էքսկուրսիա Պոմպեյ քաղաքով

– 3 ժամանոց էքսկուրսիա Հռոմ քաղաքով

– 3 ժամանոց էքսկուրսիա դեպի Վատիկան

– 1.5 ժամանոց էքսկուրսիա Կապրի կղզում

– Այցելություն Սորենտո ուղեկցորդի հետ

– “Լիմոնչելլո” լիկյորի և Սորենտոյի տիպիկ մթերքների համտեսում

– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը

Գինը չի ներռում`

–           Ավիատոմս դեպի Հռոմ

–           Մուտքի տոմսեր

–           Ականջակալեր, ողջ տուրի համար` 15 Եվրո

–           Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում

–           Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)

Հավելավճարով հնարավոր է պատվիրել`

–           Ընթրիքներ – 100 Եվրո ողջ ծրագրի համար

–           Վատիկանի մուտքի տոմսեր  – 25 Եվրո

–           Էքսկուրսիա դեպի Բարի քաղաք – 85 Եվրո

–           Էքսկուրսիա Ամալֆի և Պոզիտանո – 50 Եվրո

–           Ընթրիք Հռոմի թաթրոն-ռեստորանում – 47 Եվրո

–           Նավի տոմս Սորենտո-Կապրի-Սորենտո – 45 Եվրո

–           Այց դեպի Grotta Azzurra կա մ զբոսանք նավակով Կապրիի ափամերձ հատվածում – 30 Եվրո

–           Էքսկուրսիա “Գիշերային Հռոմ”  – 25 Եվրո

Fill in the Booking Form