Պորտուգալիա` Ոսկե Ստանդարտ

Պորտուգալիա` Ոսկե Ստանդարտ

Պորտուգալիա` Ոսկե Ստանդարտ

7գիշեր / 8օր

Լիսաբոն – Սինտրա – Ռեգալեյրա ագարակ – Ռոկա հրվանդան – Քաշքաիշ – Էշտորիլ – Օբիդուշ – Բատալյա – Ալկոբասա – Տոմար -Պորտո – նավարկություն Դորու գետի վրայով – գինու մառաններ այցելություն – Բոմ Ժեզուշ – Գիմարայիշ – Կուիմբրա – Ֆատիմա – “մետաղադրամով քարանձավ” – Մոնսանտո – հանգիստ ՍՊԱ հյուրանոցում

Լիսաբոն՝ 4 գիշեր + Պորտո՝ 2 գիշեր + Ֆատիմա՝ 1 գիշեր

Երթուղի

  • 1-ին օր - Շաբաթ

    Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոց: Ազատ ժամանակ: 

  • 2-րդ օր - Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Պորտու գիշերակացով: Էքսկուրսիա /08.30-17.00/: Ծրագրում այցելություն հայտնի գինու մառաններ, ծանոթություն պորտուգալական պորտվեյնի ստեղծման պատմությանը, արտադրության գործընթացին և լավագույն պորտվեյնների համտեսում: Կրուիզ Դորու գետի վրայով: Նավակն անցնում է Էյֆելի և Կարդզոի կողմից կառուցված հայտնի կամուրջների տակով /վճարումը տեղում 15 եվրո/:  Ճանաչողական Էքսկուրսիա Պորտու քաղաքով՝ Սաու Բենտուի “երկաթուղային պալատը” ՝ զարդարված սալիկներով, քաղաքի ամենաբարձր աշտարակը, Կլերիգուշ եկեղեցու զանգակատունը, որը կառուցվել է բարոկկո ոճով: Մայր տաճարից միջնադարյան նեղլիկ փողոցները տանում են դեպի Դորու գետի ափ: Ազատ ժամանակ: Գիշերակաց Պորտու քաղաքում: 

  • 3-րդ օր - Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Պորտույում: Էքսկուրսիա /08.30-17.00/: Բրագա-Գիմարայիշ-Բոմ Ժեզուշ: Այցելություն Գիմարայիշ՝ Պորտուգալիայի արքայական օրրան, որն անկախացավ Կաստիլիայից XII դարում: Այց դեպի XI դարում կառուցված Կաշտելու դե Գիմարաիշի ամրոց, որի աշտարակի դիտակետից բացվում է զարմանահրաշ տեսարան: Բրագան ավելի քան 2.5 հազար տարեկան է և մեծ պատմական նշանակություն ունի Պորտուգալիայի համար: Այն հռոմեական Գալիսի նահանգի մայրաքաղաքն էր և համարվում էր քրիստոնյա հավատքի կենտրոն: Այն պահպանել է իր նշանակությունն առ այսօր: Բրագան հայտնի է իր ճարտարագիտական կոթողներով, որոնցից են Մայր Տաճարը, հնագույն եկեղեցիներ և այլն: Այց դեպի Բոմ Ժեզուշ համալիր, որը մինչ 1917 թվականը հանդիսացել է կաթոլիկ ուխտագնացության կենտրոն: Լեռան բարձունքում գտնվող եկեղեցի հասնելու համար ուխտագնացները բարձրանում էին 254 աստիճաններով, նրանցից շատերը բարձրացել են ծնկաչոք: Վերադարձ Պորտու:

  • 4-րդ օր - Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Պորտու քաղաքից: Էքսկուրսիա /08:00-17:00/: Կոիմբրա-Ֆատիմա-քարանձավներ: Կոիմբրան հնագույն ուսանոողական քաղաք է: Առաջին համալսարանը կառուցվել է 1290 թ.-ին  և տեղակայված է լեռան գագաթին ու տեսանելի է ողջ ափի երկայնքից: Ամբողջ քաղաքը բաղկացած է նեղլիկ փողոցներից, որտեղ հեշտությամբ հնարավոր է մոլորվել: Կտեսնեք ռոմանական ոճով կառուցված Սե-Վելի մայր տաճարը և Սանտա-Կրուշ մենաստանը, որը կառուցվել է XII դարում: Պորտուգալիայի տեսարժան վայրերից մեկն էլ “Grutas da Moeda” քարանձավն է, որը հազվագյուտ է իր տեսակի մեջ, այն թարգմանվում է որպես <<մետաղադրամներով գանձանակ>>/վճարումը տեղում 6 եվրո/: Ֆատիման արդեն գրեթե 100 տարի  հայտնի կրոնական կենտրոն է համարվում: 1915-1917 թթ. այստեղ տեղի ունեցած դեպքերը կաթոլիկ եկեղեցին “հրաշք” է հայտարարել: Դուք կլսեք պատմությունը այն մասին, թե ինչպես է Կույս Մարիամը հայտնվել 3 երեխաների առաջ, ներկայացել է որպես Խաղաղության Հրեշտակ  և պատմել գալիք իրադարձությունների մասին: Ամեն տարի Ֆատիմա են այցելում հազարավոր ուխտագնացներ ամբողջ աշխարհից: Գիշերակաց Ֆատիմայում:

  • 5-րդ օր - Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ֆատիմայից: Էքսկուրսիա Մոնսանտո՝ աշխարհի ամենայուրահատուկ քաղաքներից մեկը: Մոնսանտո հայտնի է Պորտուգալիայի սահմաններից դուրս: Գիշերակաց Լիսաբոնում

  • 6-րդ օր - Հինգշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: 08:00 – 19:00 Էվորա – 25 Ապրիլի կամուրջ – Քրիստոսի արձանը – Վասկո դե Գամմա կամուրջ – Շրջայց Լիսաբոնում: Գիշերակաց Լիսաբոնում:

  • 7-րդ օր - Ուրբաթ

    Էքսկուրսիա /08.00-17.00/: Օբիդուշ-Բատալիա-Ալկոբասա-Տոմար: Այցելուները կտեսնեն հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պարիսպներ: Օբիդուշում` հարսնացուների քաղաքում, կհամտեսեք տեղի համեղ բալի լիկյոր, որը մատուցում են շոկոլադե բաժակների մեջ: 

  • 8-րդ օր - Շաբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա /08:30-14:30/: Սինտրա Լյուքս /Կաշկայշ – Էշտորիլ- Ռոկաիի հրվանդանը -Սինտրա՝ Ռեգալեյրա դղյակ/ + ճաշ: Էքսկուրսիա  Սինտրա՝ հնագույն քաղաք կառուցված մավրերի կողմից, որին թագավորական փայլ են հաղորդում Պորտուգալիայի միապետները: Շրջայց գեղեցիկ և խորհրդավոր Ռեգալեյրի ագարակով, որտեղ անցկացվող մասոնական արարողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Այցելություն Ռոկա հրվանդան՝ Եվրոպայի ամենաարևմտյան կետ: Այցելություն Քաշքաիշ և Էշտորիլ ծովափնյա քաղաքներ: Տրանսֆեր հյուրանոց:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

01.11.2017- 10.03.2018 11.03.2018 – 28.12.2018
 3* Հյուրանոց 485 եվրոյին համարժեք դրամ 515 եվրոյին համարժեք դրամ
 4* Հյուրանոց 555 եվրոյին համարժեք դրամ 580 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Գինը ներառում է՝

– Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով (Երկրերդ սննունդ պատվիրելու հնարավորություն);

– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;

– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;

– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո  ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:

Գինը չի ներառում`

–             Ավիատոմս դեպի Պորտուգալիա

–              Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 45 եվրո/: Վճարումը տեղում:

–              Ականջակալներ, ողջ տուրի համար

–              Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում

–              Վիզայի արժեք (վճարվում է վիզաների ստացման կենտրոնում)

Fill in the Booking Form