Services

«Սիդոն Թրեվլ»-ը հեղինակավոր և փորձառու տուրիստական ընկերություն է Լոս Անջելեսում և Երևանում: Այն առաջարկում է ամբողջական տուրիստական ծառայություններ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում: «Սիդոն Թրեվլ ԱՄՆ-ն» հիմնադրվել է 1975 թվականին Լոս Անջելես քաղաքում: 1995 թվականին ընկերության սեփականատերերը հիմնադրեցին Հայաստանում առաջին տուրիստական ընկերություններից մեկը` «Սիդոն Թրեվլ Երևան»-ը: Ավելի քան 24–ամյա փորձով «Սիդոն Թրեվլ»-ը սպասարկել է հազարավոր մարդկանց ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

«Սիդոն Թրեվլ Երևան»-ը հանդիսանում է “Middle East Airlines”-ի (Sky Team-ի անդամ) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ավիընկերությունը իրականացնում է շուրջտարյա կանոնանվոր ուղիղ չվերթներ դեպի Բեյրութ, ամռանը ` մինչև շաբաթական 4 անգամ հաճախականությամբ:

«Սիդոն Թրեվլ Երևան»-ը հանդիսանում է LUSITANASOL պորտուգալական տուր օպերատորի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: LUSITANASOL տուր օպերատորը առաջարկում է երաշխավորված խմբակային էքսկուրսիոն ծրագրեր դեպի Պորտուգալիա:

«Սիդոն Թրեվլ Երևան»-ը IATA (Միջազգային Օդային Տրանսպորտի Ասոցիացիա) անդամ է:

Ծառայություներ

Մեր ընկերությունը ունի 3 գլխավոր բաժիններ․ Ավիատոմսերի վաճառք, արտագնա և ներգնա զբոսաշրջություն /տուրիզմ/։

Ավիատոմսերի վաճառք

  • Ամբողջ աշխարհով ավիատոմսեր
  • «Միդլ Իստ Էյրլայնս» Middle East Airlines, պաշտոնական ներկայացուցիչ

Արտագնա տուրիզմ

  • Հյուրանոցների ամրագրում ամբողջ աշխարհում
  • Հարմարեցված փաթեթներ
  • Տուրեր և էքսկուրսիաներ
  • Ճամփորդական ապահովագրություն
  • МICE կազմակերպում
  • 24-ժամյա աջակցություն և տեղեկատվություն

Ներգնա տուրիզմ

  • Խմբակային և ինդիվիդուալ Էքսկուրսիաներ Հայաստանում
  • Ամենօրյա երաշխավորված Էքսկուրսիաներ
  • Համակցված Էքսկուրսիաներ /Հայաստան-Վրաստան, Հայաստան-Լիբանան/
  • Տոմսերի ամրագրում ամբողջ աշխարհում (IATA անդամ, Middle East Airlines-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում)
  • Հյուրանոցի ամրագրում Հայաստանում
  • Տեղափոխում օդանավակայանից /հարմարավետ ավտոբուսններ, մինիվաններ և մեքենաներ/
  • Միջոցառումների կազմակերպում /հանդիպումներ, կոնֆերանսներ/
  • Բազմալեզու էքսկուրսավարի ծառաոություն