Մեր մասին

Sidon Travel ընկերությունը հայտնի է իբրև վստահելի և փորձառու տուրիաստական կազմակերպություն, որը գործում է Լոս Անջելեսում և Երևանում: Sidon Travel-ի Ամերիկյան գրասենյակը հիմնադրվել է 1975 թվականին Լոս Անջելես քաղաքում: 1995 թվականին ընկերության սեփականատերերը բացեցին Հայաստանում առաջին տուրիստական ընկերություններից մեկը` Sidon Travel Երևան-ը: Ավելի քան 23 տարվա ընթացքում` Sidon Travel Երևան-ը սպասարկել է հազարավոր հաճախորդների, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Sidon Travel Երևան-ը հանդիսանում է “Middle East Airlines”-ի (Sky Team-ի անդամ) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ավիընկերությունը իրականացնում է շուրջտարյա կանոնանվոր ուղիղ չվերթներ դեպի Բեյրութ, ամռանը ` մինչև շաբաթական 4 անգամ հաճախականությամբ:

Sidon Travel Երևան-ը հանդիսանում է LUSITANASOL պորտուգալական տուր օպերատորի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: LUSITANASOL տուր օպերատորը առաջարկում է երաշխավորված խմբակային էքսկուրսիոն ծրագրեր դեպի Պորտուգալիա:

Sidon Travel Երևան-ը հանդիսանում է VANILLA TOURS հյուրանոցների ամրագրման համակարգի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: VANILLA TOURS կայքի միջոցով հնարավոր է ամրագրել հյուրանոցներ ողջ աշխարհում` մրցունակ գներով:

Sidon Travel Երևան-ը IATA (Միջազգային Օդային Տրանսպորտի Ասոցիացիա) անդամ է:

Մեր գրասենյակում է գտնվում ՀՀ-ում Պորտուգալիայի Հանրապետության Պատվո հյուպատոսությունը:

Մեր ընկերության հաջողության գրավականներից են յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ անհատական մոտեցումը, տարիների փորձը և դրական մթնոլորտը: Այս ամենի շնորհիվ մեր ընկերությունը վայելում է բազմաթիվ անհատների և կորպորատիվ հաճախորդների վստահությունը:

          General Representative in Armenia