Հարավային Իտալիա

Հարավային Իտալիա

Հարավային Իտալիա

7 գիշեր / 8 օր 

Հռոմ – Նեապոլ -/Պոմպեյ/ – Մատերա – /Ալբերոբելլո/ – Բարի – /Լեչչե/- Կաստել դել Մոնտե 

Երթուղի

  • 1-ին օր Շաբաթ

    Ժամանում Հռոմի օդանավակայան: Հանդիպում ռուսախոս ուղեկցորդի հետ: Տեղափոխում և տեղաբաշխում Հռոմի կենտրոնական հյուրանոցներից մեկում: Ազատ ժամանակ կամ ցանկացողների համար կազմակերպվում է Autlet CASTEL ROMANO։ Գիշերակաց հյուրանոցում։

  • 2-րդ օր Կիրակի.

    Նախաճաշ հյուրանոցում: Օրվա երկրորդ կեսին 3 ժամանոց ճանաչողական էքսկուրսիա Հռոմում: Գիշերակաց հյուրանոցում։

  • 3-րդ օր Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ հավելավճարով էքսկուրսիա Հռոմի սրտում /շատրվաններ, հրապարակներ և տեսարժան վայրեր/  հավելավճարով  էքսկուրսիա հնագույն Տրաստեվերե շրջանում։ Ցանկացողները կարող են համտեսել տիպիկ Հռոմեական ճաշատեսակներ։ Ազատ ժամանակ կամ  էքսկուրսիա դեպի Քրիստոնեական Հռոմ հավելավճարով ։

    Օրվա երկրորդ կեսին 3 ժամանոց  Էքսկուրսիա դեպի Վատիկանի թանգարան ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ /մուտքի տոմսը ներառված չէ արժեքի մեջ/ և Սուրբ Պետրոսի տաճար։ Ազատ ժամանակ:

  • 4-րդ օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում դեպի Նեապոլ, ժամանումից հետո էքսկուրսիա քաղաքով՝ ռուսախոս գիդի ուղեկցությամբ։ Այնուհետև ազատ ժամանակ կամ հավելավճարով էքսկուրսիա Պոմպեյ։ Տեղափոխում Նեապոլի հարակից տարացք։  Գիշերակաց հյուրանոցում:

  • 5-րդ օր Չորեքշաբթի

    Նախաճաշ։ Էքսկուրսիա դեպի Մատերա, քաղաքով տուր ռուսախոս գիդի ուղեկցությամբ։ Մատերան հայտնի է իր ժայռափոր քարանձավ-տներով։ Ազատ ժամանակ Մատերայում։ Ճաշ տեղի ռեստորանում (հավելավճարով)։ Հավելավճարով էքսկուրսիա դեպի Ալբերոբելլո՝ քաղաք, որը հայտնի է իր Տրուլերով՝ կոնաձև կլոր հին հեքիաթային տնակներ, որոնք ամբողջությամբ կառուցված են տեղի կրաքարից։ Տրուլերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Տեղական ուտեստների համտես (հավելավճարով)։ Մեկնում դեպի Բարի քաղաքի շրջակայք, տեղավորում 3* հյուրանոցում։ Գիշերակաց։

  • 6-րդ օր Հինգշաբթի

    Նախաճաշ։ Տեղափոխում Բարի։ Շրջայց քաղաքով ռուսախոս գիդի ուղեկցությամբ, այցելություն Սուրբ Նիկողայոս եկեղեցի։ Ազատ ժամանակ Բարիում։ Տեղափոխում դեպի հյուրանոց։ Ազատ ժամանակ կամ հավելավճարով էքսկուրսիա դեպի Լեչչե։ Գիշերակաց։

  • 7-րդ օր Ուրբաթ

    Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Հռոմ։ Ճանապարհին կանգառ Կաստել-Դել-Մոնտե-ում, որը հայտնի  է իր ութանկյուն հսկա ճարտարապետական հորինվածքով։ Կաստել-դել-Մոնտեն մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Տեղավորում Հռոմի հյուրանոցում։ Գիշերակաց։

  • 8-րդ օր Շաբաթ

    Նախաճաշ։ Տրանսֆեր դեպի օդանավակայան։

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

01.01.2020-01.12.2020
 3* Հյուրանոց 360 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում:

Գինը ներառում է`

–  Տեղաբաշխում 3* հյուրանոցներում (նախաճաշով),

– Հարմարավետ տրանսպորտ նշված երթուղու համար,

– Ռուսախոս գիդի ուղեկցություն,

Գինը չի ներռում`

–           Ավիատոմս դեպի Հռոմ

–           Մուտքի տոմսեր

–           Ականջակալեր, ողջ տուրի համար` 15 Եվրո

–           Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում

–           Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)

Fill in the Booking Form