Իտալիա-Ֆրանսիա

Իտալիա-Ֆրանսիա

Իտալիա-Ֆրանսիա

Վենետիկ – Ֆլորենսիա-Գենուա-Նիցցա (Մոնտե Կառլո)-Դիժոն-Փարիզ

11 գիշեր / 12 օր

ԵՐԹՈՒՂԻ

  • 1- օր Շաբաթ

    Ժամանում Վենետիկ: Դիմավորում օդանավակայանում ցուցանակով: Տեղավորում Վենետիկի մերձակայքում։ Ազատ ժամանակ։ Գիշերակաց հյուրանոցում:

  • 2- օր: Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում դեպի Վենետիկ` «Քաղաք ջրի վրա»: Շրջայց քաղաքի տեսարժան վայրերով ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ: Դուք կտեսնեք Սան Մարկո հրապարակը, Կամպանիելլեն` ամենաբարձր շինությունը Վենետիկում: Կարող եք նաև այցելել ապակու պատրաստման արհեստանոց և հետևել վարպետի աշխատանքին, ինչպես նաև գնել իսկական վենետիկյան ապակի: Զբոսանք գոնդոլներով` էկզոտիկ տրանսպորտային միջոց Վենետիկիում: Տեղափոխում Բոլոնիա կամ Ռիմինի: Գիշերակաց հյուրանոցում:

  • 3- օր Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ֆլորենցիա: Ֆլորենցիան ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկն է` քաղաք-թանգարան, որը հաճախ անվանում են Վերածննդի հայրենիք: Այստեղ ապրել և ստեղծագործել են այնպիսի հայտնի հանճարներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Դանթեն, Միքելանջելլոն և այլոք: Ճանաչողական էքսկուրսիա Ֆլորենցիայի պատմական վայրերով` Սինյորա հրապարակ, Պալացցո Վեկյո, Սանտա Մարիա դել Ֆիորե հրապարակ, Սանտա Կրոչե տաճար` Միքելանջելլոյի, Մաքքիավելիի, Գալիլեյի դամբարանները։ Ազատ ժամանակ։ Տեղափոխում Գենուա։ Շրջայց Ջենովայում։ Տեղաբաշխում և գիշերակաց հյուրանոցում։

  • 4- օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Նիցցա։ Ճանապարհին այցելություն ֆրանսիական օծանելիքի գործարան՝ Ֆրագոնար։ Ազատ ժամանակ կամ ցանկության դեպքում Էքսկուրսիա դեպի Մոնակոյի թագավորություն` Կայսերական Պալատ, Մայր տաճար, “Մոնտե Կառլո” խաղատուն, որտեղ հնարավոր են խաղադրույքներ: Գիշերակաց Նիցցայի հյուրանոցում:

  • 5- օր Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Դիժոն: Ազատ ժամանակ: Դիժոնը Բուրգունդիայի կենտրոնն է, Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, այն քանդակագործության, արվեստի և ճարտարապետության կենտրոն է: Շրջայց պատմական կենտրոնում էքսկուսավարի ուղեկցությամբ: Դուք կտեսնեք Բուրգունդիայի դքսերի պալատը, Սեն Բենիկ տաճարը և Սեն Միշել Աստվածամայր եկեղեցին: Տեղավորում Դիժոն քաղաքի հյուրանոցում: Ազատ ժամանակ:

  • 6- օր Հինգշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Փարիզ։ Ճանաչողական շրջայց քաղաքում ավտոբուսով, դուք կտեսնեք Գրանդ Օպերան, Լուվրը, Հանրապետության հրապարակը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Պանթեոնը, Ասամբլեան, Օրսե թանգարանը, Մադլեն եկեղեցին: Ազատ ժամանակ: Ցանկության դեպքում էքսկուրսիա հավելավճարով՝ Վերսալ կամ «Գիշերային Փարիզ»: Գիշերակաց Փարիզի հյուրանոցում:

  • 7- օր Ուրբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով՝աշխարհի խոշորագույն թանգարան՝ Լուվր կամ էքսկուրսիա դեպի Փարիզի Աստվածամոր տաճար և Լատինական թաղամաս: Ազատ ժամանակ: Հավելավճարով այց Մուլեն Ռուժ կաբարե: Գիշերակաց հյուրանոցում:

  • 8- օր Շաբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափուխում հյուրանոցից։ Մեկնում Լուարայի հովիտ: Հովտի երկայնքով կտեսնեք քարե ամրոցներ, որոնցից յուրաքանչյուրը թագավորական Ֆրանսիայի պատմության մի մասն է: Այց 2-3 ամրոց: Տեղավորում Բուրժ քաղաքի մերձակայքում։ Գիշերակաց հյուրանոցում:

  • 9- օր Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ժնև: Ազատ ժամանակ: Գիշերակաց Ժնևի մերձակայքի հյուրանոցում:

  • 10- օր Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Միլան, Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաք: Էքսկուրսիա Միլանի պատմական կենտրոնում ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Դուք կտեսնեք Մայր Տաճարը, Սֆորցեսկո ամրոցը, Լա Սկալա հայտնի թատրոնը, աշխարհահռչակ Վիկտոր Էմանուիլ 2-րդի պատկերասրահը: Ազատ ժամանակ: Տեղավորում և գիշերակաց Միլանի հյուրանոցում:

  • 11-րդ օր - Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ ցանկության դեպքում օրվա առաջին կեսին կազմակերպվում է լրացուցիչ էքսկուրսիա Վերոնայում: Վերադարձ հյուրանոց: Ազատ ժամանակ: Գիշերակաց Միլանի հյուրանոցում:

  • 12-րդ օր - Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

 14.07.2018 / 18.08.2018 / 22.09.2018
 3* Հյուրանոց 585 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը միայն ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Ծրագրի արժեքը ներառում է՝

– Կացություն 3*/4* հյուրանոցում

– Նախաճաշ

– Խմբակային ուղևորափոխադրում օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան

– Տրանսպորտային ծառայություն հարմարավետ ավտբուսներով

– Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի ռուսախոս խմբի ղեկավարի ուղեկցությամբ

– Էքսկուսիաներ ռուսախոս լիցենզավորված գիդի հետ

– Զբոսանք խմբի ղեկավարի ուղեկցությամբ

Լրացուցիչ վճարվում է տեղում՝

– Թանգարանների մուտքի տոմսերը

– Մութքի տոմսեր Լուարի ամրոց 11-13 եվրո

-Մոտորանավակ Վենետիկի  Ջուդեկա կանալով 15 եվրո և 25 եվրո մեծ կանալով

– Էքսկոււրսիա Վերսալ 50 եվրո + 18 մուտքի տոմսի արժեք

– Ընթրիք և երեկոյան շոու Մուլեն Ռուժ կամ Լիդո կաբարեյում, (արժեքը կախված է երեկոյի ծրագրի ընտրությունից)

– Էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճար և Լատինական թաղամաս 35 եվրո

– Էքսկուրսիա Գիշերային Փարիզի 35 եվրո

– Էքսկուրսիա Վերոնա 45 եվրո

– Էքսկուրսիա Մոնտե Կառլո 60 եվրո

– Էքսկուրսիա Լուվր գիդի ուղեկցությամբ 40 եվրո + մուտքի տոմս 15 եվրո

Պարտադիր կարգով վճարվում է տեղում կանխիք գումարով հյուրանոցների հարկը անձը՝ 1-ից մինչև 3.5 եվրո յուրաքանչյուր օրվա համար:

Fill in the Booking Form