Գրանդ Տուր Եվրոպա

Գրանդ Տուր Եվրոպա

Գրանդ տուր Եվրոպա

Իտալիա – Ֆրանսիա – Բելգիա – Հոլանդիա – Գերմանիա

10 գիշեր / 11 օր

Միլան – Ստրասբուրգ – Փարիզ – Բրյուսել – Ամստերդամ – (Վոլենդամ) – Ֆրանկֆուրտ – Մյունխեն – Վերոնա – (Վենետիկ) – Միլան

ԵՐԹՈՒՂԻ

  • 1- օր Կիրակի

    Ժամանում Միլան: Դիմավորում օդանավակայանում ցուցանակով՝ մեկնում Միլան քաղաք: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց:

  • 2- օր: Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ստրազբուրգ, որը ՚՚Միացյալ Եվրոպայի մայրաքաղաքնՙՙ է համարվում: Այն անչափ գեղեցիկ և լավ պահպանված հին քաղաք է: Ստրազբուրգի պատմական կենտրոնը գտնվում է Իլ գետով ձևավորած կղզու վրա, որը լցվում է Ռեին: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

  • 3- օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Փարիզ: ավտոբուսով Փարիզում ճանաչողական էքսկուրսիա, որի ժամանակ կկարողանաք հիանալ Լուվրով, Բաստիլիայի հրապարակով, Օպերայի շենքով, Փարիզի Աստվածամոր տաճարով և այլ տեսարժան վայրերով: Ազատ ժամանակ: Ըստ ցանկության հավելավճարով կարող եք վերցնել էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճար և Լատինական թաղամաս: Տեղղավորում հյուրանոցում: Հավելավճարով էքսկուրսիա՝ գիշերային Փարիզ: Գիշերակաց հյուրանոցում:

  • 4- օր Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր, կամ ըստ ցանկության հավելավճարով էքսկուրսիա Մոնմարտրով և Վերսալ՝ օրվա առաջին կեսին և երկրորդ կեսին հանրաճանաչ Լուվր թանգարան: Վերադարձ հյուրանոց: Նաև հավելավճարով առաջարկվում է այցելություն երեկոյան շոու Մուլեն Ռուժ կամ Լիդո կաբարեներում: Գիշերակաց հյուրանոցում:

  • 5- օր Հինգշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Բրյուսել: Բրյուսելը Ֆլանդրիայի ֆրանսախոս բնակչության  այն հատվածն է, որը հիշատակվում է պատմության մեջ որպես նվաճողների հանդեպ անհնազանդության պատմական խորհրդանիշ: Քազաքը սրտաձև է կառուցված: 1979թ.-ին լրացավ քաղաքի հազարամյակը: Ճանաչողական հետիոտնային շրջայցի ընթացքում դուք կտեսնեք Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը՝ Գրան Պլյաս, «Միզող տղային» (Manneken Pis), որը դարձել է Բրյուսելի խորհրդանիշը, Սաբլոնի Աստվածամոր տաճարը, աշխարհահռչակ Ատոմիումը, որը նույնպես դարձել է Բրյուսելի խորհրդաննիշ: Տեղավորում հյուրանոցում՝ Ամստերդամի արվարձաններում: Գիշերակաց:

  • 6- օր Ուրբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Ճանաչողական շրջայց քաղաքով: Այցելություն Ալմաստի գործարան: Հավելավճարով առաջարկվում է նավակով զբոսանք Ամստերդամի կանալներով: Վերադարձ հյուրանոց: Գիշերակաց:

  • 7- օր Շաբաթ

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ հավելավճարով առաջարկվում է այցելել Վոլենդամ և Զաանս Սխանս քաղաքներ: Հինգ հողմաղաց զարդարում են Զաանսի ափերը, հիշեցնելով այն ժամանակների մասին երբ քամու ուժգնությունից էր կախված Զաանսի արդյունավետությունը: Զաանս Սխանսը էտնոգրաֆիկ թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ գյուղացիները ապրում են պահպանելով դարավոր ավանդույթները՝ հագնում են ժողովրդական հագուստ և իրենց իսկ արտադրության փայտյա կոշիկներ (կլոմպ), պատրաստում են պանիր ավանդական տեխնոլոգիայով: Լավ պահպանված շենքերը վառ օրինակ են 17-18 դարերի հոլանդական կյանքի: Հին հողմաղացները, տները հարյուր հազարավոր տուրիստներ են ներգրավում ամեն տարի: Այսօր Վոլենդամը հայտնի է ինչպես էտնոգրաֆիկ տուրիստական կենտրոն՝ «Իրական Հոլանդիայի» խորհրդանիշ: Ամեն տարի այստեղ են գալիս ավելի քան 2 միլլիոն զբոսաշրջիկ, որպեսզի տեսնեն փոքրիկ ժողովրդական տնակները, որոնց պատուհանները զարդարված են ինչպես ցուցահանդեսի ցուցափեղկ, հին եկեղեցիները, հարմարավետ ռոմանտիկ փողոցները, գեղեցիկ ջրանցքերը, բարձրացող կամուրջները և հայտնի նավահանգիստը՝ որտեղ կարելի է հանդիպել բոլոր տեսակի ձկնորսական նավեր: Մեկնում Ֆրանկֆուրտ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

  • 8- օր Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Քաղաքի պատմական կենտրոնի զննում խմբի ուղեկցորդի հետ: Մեկնում Մյունխեն: Պատմական կենտրոնի զննում խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց:

  • 9- օր Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ֆյուսսեն քաղաք: Ազատ ժամանակ քաղաքում: Հավելավճարով կազմակերպվում է էքսկուրսիա Նոյշվանշտայն դղյակ: Դղյակի մասին խոսում են ինչպես իրականացած հեքիաթի մասին, որը գտնվում է Բավարիայի ձնածածկ Ալպերում: Դղյակը կարծես թե ոսկորից տաշված լինի, նման է երազի, այլ ոչ թե իրականության: Դղյակը հայտնի է ոչ միայն իր պատմությամբ, այլ նաև դարձել է Ոuոլթ Դիսնեյի “Քնած Դշխուհին” մուլտֆիլմի դղյակի նախատիպը: Մեկնում Վերոնա: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

  • 10- օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Վերոնա քաղաքի կենտրոնում: Հավելավճարով կազմակերպվում է էքսկուրսիա Վենետիկ: Մեկնում Միլան: Տեղավորում հյուրանոցում Միլանի արվարձաններում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

  • 11-րդ օր - Չորեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ճանապարհում օդանավակայան:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով: 

24.02.2019, 24.03.2019, 28.04.2019,16.06.2019, 07.07.2019, 21.07.2019, 11.08.2019, 15.09.2019, 22.09.2019, 13.10.2019, 27.10.2019, 10.11.2019, 29.12.2019
 3* Հյուրանոց 570 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը միայն ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Ծրագրի արժեքը ներառում է՝

– Կացություն 3*/4* հյուրանոցում 

– Նախաճաշ

– Խմբակային ուղևորափոխադրում օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան (Մալպենսա օդանավակայանի բոլոր չվերթների համար)

– Տրանսպորտային ծառայություն հարմարավետ ավտբուսներով

– Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի ռուսախոս խմբի ղեկավարի ուղեկցությամբ

– Էքսկուսիաներ ռուսախոս լիցենզավորված գիդի հետ Փարիզում  / Բրյուսելում / Ամստերդամում 

– Զբոսանք խմբի ղեկավարի ուղեկցությամբ Ֆրանկֆուրտում / Մյունխենում:

Լրացուցիչ վճարվում է տեղում՝

– Թանգարանների մուտքի տոմսերը

– Էքսկոււրսիա Վերսալ 50 եվրո + 18 մուտքի տոմսի արժեք

– Ընթրիք և երեկոյան շոու Մուլեն Ռուժ կամ Լիդո կաբարեյում, (արժեքը կախված է երեկոյի ծրագրի ընտրությունից)

– Էքսկուրսիա դեպի Վոլոնդամ + Զաանս Սխանս 65 եվրո

– Էքսկուրսիա Նոյշվանշտայն դղյակ 50 եվրո + մոտքի տոմս 16 եվրո

– Էքսկուրսիա Լուվր գիդի ուղեկցությամբ 40 եվրո + մուտքի տոմս 15 եվրո

– Էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճար և Լատինական թաղամաս 35 եվրո

– Էքսկուրսիա Գիշերային Փարիզ 30 եվրո

– Էքսկուրսիա Մոնմարտր 35 եվրո

– Էքսկուրսիա Վենետիկ 60 եվրո

– Էքսկուրսիա Գրանդ Կանալ Վենետիկում 20 եվրո

– Նավակ Ամստերդամի կանալներով 15 եվրո

– Նավակ Սենայով Փարիզում 13 եվրո

– Ականջակալներ ամբողջ ուղևորության ընթացքւոմ 20 եվրո

 Պարտադիր կարգով վճարվում է տեղում կանխիք գումարով հյուրանոցների հարկը անձը՝ 1-ից մինչև 3.5 եվրո յուրաքանչյուր օրվա համար:

Fill in the Booking Form