
Լիսաբոն լայթ
3 գիշեր / 4 օր
Լիսաբոն , Սինտրա, Պենայի ամրոց, Ռեգալեյրա ագարակ, Ռոկա հրվանդան, Քաշքայշ
3 գիշեր ՝ Լիսաբոն
ԵՐԹՈՒՂԻ
-
1-ին օր - Շաբաթ
Տրանսֆեր և տեղափոխում Լիսաբոնի հյուրանոց: Ազատ ժամանակ: Ճանաչողական էքսկուրսիա Լիսաբոնում /15:00 -18:00/ և կռուիզ Թեժու գետով ոտքով շրջայց, կռուիզի վճարը տեղում, անձը 20 եվրո : Ծրագրում ներառված է շրջայց Անկախության պողոտայով, 1886 թվականին կառուցած գրանիտապատ Ռեստովրատորների հրապարակով, այնուհետև շրջայց դեպի Ռոսիուի հրապարակ, որտեղ տեղակայված է Պեդրո IV արձանը բրոնզե շատրվաններով նաև Դոնա Մարիա II անվան ազգային թատրոնի շենքը: Շրջայց ծովափով, որտեղ կտեսնեք հայտնի <<Ապրիլի 25>>-ի կամուրջը՝ կառուցված 1966 թվականին: Կամուրջը կառուցվել է հենց այն վայրում, որտեղ Տեժու գետը թափվում է Ատլանտյան օվկիանոս: Դուք կհիանաք Բելենում XVI դարում կառուցված Ժերոնիմուշ տաճարի արտաքին տեսքով, որն առանձնանում է իր յուրահատուկ ոճով: Բայց տվյալ էքսկուրսիայի ամենակարևոր վայրերից մեկը համարվում է Բելենյան աշտարակը, որը կարծես հեքիաթային աշտարակ լինի: Հարևանությամբ կարելի է տեսնել նոր աշխարհամասեր բացահայտողներին նվիրված հուշահամալիրը:
-
2-րդ օր - Կիրակի
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ:
-
3-րդ օր Երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Էքսկուրսիա՝ /09:00-17:30/ Լիսաբոնի թագավորական պալատներ և հեքիաթային Ազենյաշ-դու-Մար գյուղ /անձը 90 եվրո/: Այց Աժուդա ապրոց Լիսաբոնում, Կելուշ /Պորտուգալական Վերսալ/, Ազգային պալատ Սինտրե, Ազենյաշ-դու-Մար գյուղ /մտնում է տասնյակ քաղաքների և գյուղորի մեջ, որտեղ մարդիկ ապրում են ժայռերում:
-
4-րդ օր Երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան:
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
3 գիշեր / 4 օր | 4 գիշեր / 5 օր | 5 գիշեր / 6 օր | 6 գիշեր / 7 օր | 7 գիշեր /8 օր | |
2*/ 3* Հյուրանոց | 290 եվրոյին համարժեք դրամ | 300 եվրոյին համարժեք դրամ | 330 եվրոյին համարժեք դրամ | 360 եվրոյին համարժեք դրամ | 390 եվրոյին համարժեք դրամ |
4* Հյուրանոց | 330 եվրոյին համարժեք դրամ | 380 եվրոյին համարժեք դրամ | 430 եվրոյին համարժեք դրամ | 480 եվրոյին համարժեք դրամ | 530 եվրոյին համարժեք դրամ |
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
Գինը ներառում է՝
– Գիշերակաց 2*/3*/4* հյուրանոցներում նախաճաշով;
– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;
– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;
– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Պորտուգալիա
– Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 25 եվրո/: Վճարումը տեղում:
– Ականջակալներ, ողջ տուրի համար
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)