
Երեք թագավորություն Բարսելոնայից
7 գիշեր / 8 օր
Բարսելոնա-Պենիսկոլա-Վալենսիա-Մադրիդ-Տոլեդո-Սարագոսա-Ֆիգեիրոս-Ժիրոնա-Բարսելոնա
Երթուղի
-
1-ին օր Շաբաթ
Ժամանում Բարսելոնա: Դիմավորում օդանավակայանում ցուցանակով, տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց։
-
2-րդ օր Կիրակի
Նախաճաշ։ Շրջայց Բարսելոնայի տեսարժան վայրերով` Գուելի Այգի, Սագրադա Ֆամիլիա, Պասեո Դե Գրասիա, Արագոն, Միլայի Տուն, Բատյո Տուն, Մոնտժուիկ Լեռ: Մեկնում դեպի Մադրիդ (13 ժամ): Կանգառ Սարագոսայում՝ զբոսանք կենտրոնական հատվածում: Տեղավորում հյուրանոցում։ Գիշերակաց:
-
3-րդ օր Երկուշաբթի
Նախաճաշ: Էքսկուսիա Տոլեդոյի հին կենտրոնում, Մայր Տաճարի դիտում։ Ճաշ։ Ցանկության դեպքում հնարավոր է նաև այցելություն Պրադո կամ Սեգովիա, ինչպես նաև Ֆլամենկո շոու: Գիշերակաց։
-
4-րդ օր Երեքշաբթի
Նախաճաշ: Ճանաչողական Էքսկուրսիա մայրաքաղաքում՝ Կոլումբիայի և Իսպանիայի հրապարակներ, Ռեկոլետաս և Կաստելյանո բուլվարներ, Պասեո դել Պրադո, «Լաս Վենտաս» արենա, Դեբոտ տաճար, Սան Ֆրանցիսկո Գրանդե, Ատոչի երկաթուղային կայարան։ Ցանկության դեպքում հավելյալ վճարի դեպքում հնարավոր է այցելել նաև Էլ Էսկորիալ պալատ և «Ընկածների հովիտ», Թագավորական պալատ։ Հետիոտն զբոսանք հին Մադրիդում՝ Պուերտա դել Սոլ, Պլասա Մայոր և Դե լա Վիլա, Օպերային թատրոն, Պլասա Օրիենտե, Սաբատինիի այգիներ, Գրան Վիա փողոց։ Գիշերակաց։
-
5-րդ օր Չորեքշաբթի
Նախաճաշ: Տեղափոխում Վալենսիա «Պաելլայի» և ցիտրուսայինների հայրենիք։ Ծանոթություն Վալենսիայի և նրա պատմական կենտրոնի հետ, ինչպես նաև այցելություն «Ճենապակու քաղաք» հայտնի՝ Լլադո գործարան, որտեղ ցուցադրված են լավագույն ստեղծագործությունները, նաև ներկայացվում է ստեղծման գործընթացը։ Գիշերակաց։
-
6-րդ օր Հինգշաբթի
Նախաճաշ: Մեկնում դեպի Կոստա Բրավա: Ճանապարհին կանգառ և այց դեպի Պենիսկոլա՝ միջնադարյան քաղաք, որը հայտնի է իր Պապա Լունա ամրոցով։ Տեղավորում Լլորետ դե Մար։ Երեկոյան զբոսանք Լլորետ դե Մարով։ Գիշերակաց։
-
7-րդ օր Ուրբաթ
Նախաճաշ: Էքսկուրսիա դեպի Ֆիգեյրոս`ամենահայտնի կատալոնցու և ամենահարուստ նկարչի հայրենիք։ Այց Սալվադոր Դալիի թանգարան: Մեկնում դեպի Ժիրոնա։ Ճաշ և իսպանական գինիների համտեսում։ Գիշերակաց։
-
8-րդ օր Շաբաթ
Նախաճաշ: Մեկնում Բարսելենայի Օդանավակայան:
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
3* Հյուրանոց | 495 եվրոյին համարժեք դրամ |
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը միայն ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
Գինը ներառում է`
– Տեղաբաշխում 3* հյուրանոցներում (նախաճաշ/ընթրիք),
– Հարմարավետ տրանսպորտ նշված երթուղու համար,
– Ռուսախոս գիդի ուղեկցություն,
– Տեղաբնակ գիդեր, մուտքի տոմսեր,
– Տրանսֆերներ.
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Բարսելոնա
– Վիզայի արժեք