
Բարև, Նիցցա
7 գիշեր / 8 օր
Նիցցա – Կանն – Մոնակո – Սան-Ռեմո
Երթուղի
-
1-ին օր
Ժամանում Նիցցայի օդանավակայան: Դիմավորում օդանավակայանում ցուցանակով, տեղափոխում հյուրանոցում: Գիշերակաց Նիցցայի հյուրանոցում:
-
2-րդ օր
Նախաճաշ հյուրանոցում: Ճանաչողական էքսկուրսիա` այցելություն Անգլիական ափ, Սիմյե լեռ, նավահանգիստ, զարմանահրաշ Էզ գյուղ, օծանելիքների թանգարան*, որտեղ հնարավորություն կունենաք գնել ֆրանսիական հայտնի բույրերով օծանելիքներ: Պանորամիկ էքսկուրսիա` Անտիպ հրվանդան, Ժուան դե լե Պեն և Կանն` կինոփառատոնների Պալատի Աստղերի Պուրակի այցելությամբ: Գիշերակաց:
-
3-րդ օր
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Իտալիա, ճանապարհին էքսկուրսիա դեպի Սան– Ռեմո (Իտալիա) ` ծաղիկների եվրոպական մայրաքաղաք: Զբոսանք քաղաքում` Հին քաղաք, փառատոնների պալատ: Ազատ ժամանակ: Էքսկուրսիա դեպի Մոնակոյի թագավորություն` Կայսերական Պալատ, Մայր տաճար, “Մոնտե Կարլո” խաղատուն, որտեղ հնարավոր են խաղադրույքներ: Վերադարձ Նիցցա: Գիշերակաց հյուրանոցում:
-
4 - 7րդ օրեր
Նախաճաշ հյուրանոցում: Հանգիստ Լազուր ափ: Հնարավոր են հավելավճարով էքսկուրսիաներ:
-
8-րդ օր
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
Ապրիլ – Մայիս | Հունիս – Սեպտեմբեր | Հուլիս – Օգոստոս | |
3* Հյուրանոց | 460 եվրոյին համարժեք դրամ | 510 եվրոյին համարժեք դրամ | 650 եվրոյին համարժեք դրամ |
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը միայն ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
Ծրագրի արժեքի մեջ ներառված է՝
– Կացություն հյուրանոցներում 3* նախաճաշով
-Խմբակային ուղևորափոխադրում օդանավակայան – հյուրանոց –օդանավակայան
– Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի ռուսախոս օգնականի հետ
– Էքսկուրսիաներ ռուսախոս լիցենզավորված գիդի ուղեկցությամբ՝ Նիցցա, Սան-Ռեմո, Մոնակո, Կանն