
Երկու Մայրաքաղաք
7 գիշեր / 8 օր
Լիսաբոն — Սինտրա—Պենայիամրոց—Ռեգալեյրի ագարակ—Ռոկա հրվանդան—Քաշքաիշ—Էշտորիլ— Պորտու — կրուիզ Դորու գետով — Այցելություն գինու մառաններ —Կոիմբրա — Ֆատիմա — Պորտուգալիայի ստորգետնյա հարստություններ – Մետաղադրամներով քարանձավ — Մաֆրա— Ժոզե Ֆրանկու գյուղ—Էրիսեյրա
Լիսաբոն՝ 5 գիշեր + Պորտո՝ 2 գիշեր
ԵՐԹՈՒՂԻ
Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /15:00-18:00/: Լիսաբոն Լյուքս՝ շրջայց Լիսասբոնի պատմական հատվածներով՝ տաճար Սե, Սուրբ Գեորգի պալատ, Սանտա-Ժուշտա վերելակ, Կոմերցիայի հրապարակ, կայարան Ռոսսիո /35 եվրո/:
Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր Պորտու և տեղավորում հյուրանոցում: Էքսկուրսիա Պորտույում: Այցելություն հայտնի գինու մառաններ և լավագույն պորտվեյնների համտեսում/վճարումը տեղում 6 եվրո/: Հնարավորություն գնել պորտվեյն անչափ շահեկան գնով: Դորու գետով կրուիզի ընթացքում նավակն անցնում է կամուրջների տակով, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ են /վճարումը տեղում 15 եվրո/: Դրանցից մեկը կառուցվել է հայտնի Էյֆելի կողմից: Ճանաչողական էքսկուրսի Պորտույով, որը կօգնի ստանալ հետաքրքիր տեղեկատվություն Պորտուգալիայի հյուսիսային մայրաքաղաքի մասին:
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Պորտույում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /08:30-17:00/: Բրագա-Գիմարայիշ- Բոմ Ժեզուշ, ընթրիքը ներառված է արժեքի մեջ /անձը 65 եվրո/: Այց դեպի Բոմ Ժեզուշ համալիր, որը մինչ 1917 թվականը հանդիսացել է կաթոլիկ ուխտագնացության կենտրոն: Լեռան բարձունքում գտնվող եկեղեցի հասնելու համար ուխտագնացները բարձրանում էին 254 աստիճաններով: Բրագան ավելի քան 2.5 հազար տարեկան է և մեծ պատմական նշանակություն ունի Պորտուգալիայի համար: Գիմարայիշը Պորտուգալիայի արքունական օրրան էր, որն անկախացավ Կաստիլիայից XII դարում:
Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի Լիսաբոն: Էքսկուրսիա՝ /08.00-17.00/ Կոիմբրա-Ֆատիմա քարանձավներ /վճարումը տեղում 6 եվրո/: Յուրաքանչյուր վայր հետաքրքիր է յուրովի: Կաիմբրեում առ այսօր գործում է հնագույն համալսարանը, որը առաջինն էր Եվրոպայում: Ֆատիման հայտնի է նրանով, որ այստեղ հովիվ-երեխաները հանդիպել են կույս Մարիամին, ով բացահայտել է հնագույն գաղտնիքներ՝ կապված մարդկության ճակատագրի հետ, իսկ կարստային քարանձավները զարմացնում են իրենց հրաշագեղ պատկերներով: Գիշերակաց Լիսաբոնում:
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա՝ /08:00-18:00/ Մաֆրա-Ժոզե Ֆրանկու գյուղ-Էրիսեյրա: Ճանաչողական Էքսկուրսիա Լիաաբոնում: Կոլորիտային ձկնորսական քաղաք Էրիսեյրա, որը հարմարավետ տեղակայվել է օվկիանոսի գեղեցիկ ափին և պահպանել է իր նախնական տեսքը մինչ այսօր: Պորտուգալիայում քիչ չեն բնակավայրերը, որոնք կարելի է համարել թանգարան բաց երկնքի տակ, Ժոզե Ֆրանկու գյուղը դրանցից մեկն է: Այն XX դարի տիպիկ պորտուգալական գյուղ է՝ փոքրիկ, կոկիկ տնակներով, որտեղ կարելի է համտեսել ավանդական գոուղական ուտսներ: Էքսկուրսիոն ծրագիրն ավարտվում է Մաֆա քաղաքում, որտեղ գտնվում է հսկայական համալիր՝ ամրոցներով ու մենաստաններով:
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Լիասաբոնում: Ազատ ժամանակ: Ընթրիք Ֆադո երաժշտության ներքո: Ազատ ժամանակ կամ Էքսկուրսիա հավելավճարով /10:30-17:30/ Էվորա-25 Ապրիլի կամուրջ – Քրիստոսի արձան /անձը 70 եվրո/: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /10:30-17:30/: Տեղական գինու և ուտեսների համտեսման տուր /Սետուբալ-Ազեյտաու-գինու համտեսում-Առռաբիդա- ընթրիք տիպիկ պորտուգալական պանդոկում, ըմպելիքները ներառված են արժեքի մեջ, Վասկո դա Գամա կամուրջ, 25 ապրիլի կամուրջ: Այցելություն Սան-Ֆիլիպե ամրոց, զբոասանք Սետուբալի ծովափի երկայնքով: Զբոսանք Առռաբիդա այգում: Այցելություն և համտեսում գինու մառանում, /անձը 4 եվրո/: Այցելություն Azulejo կենտրոն: Ընթրիքը և ըմպելիքները ներառված են արժեքի մեջ /անձը 70 եվրո/:
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /08:00-17:00/: Օբիդուշ-Բատալիա-Ալկոբասա-Տոմար /անձը 70 եվրո/: Այցելուները կտեսնեն հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պարիսպներ: Օբիդուշում` հարսնացուների քաղաքում, կհամտեսեք տեղի համեղ բալի լիկյոր, որը մատուցում են շոկոլադե բաժակների մեջ:
Օր 8-րդ Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան: Էքսկուրսիա՝ /08:00-17:00/ Սինտրա Լյուքս /Կաշկայշ – Էշտորիլ- Ռոկաիի հրվանդանը -Սինտրա՝ Ռեգալեյրա դղյակ/: Սինտրա՝ հնագույն քաղաք կառուցված մավրերի կողմից, որին թագավորական փայլ են հաղորդում Պորտուգալիայի միապետները: Շրջայց գեղեցիկ և խորհրդավոր Ռեգալեյրի ագարակով, որտեղ անցկացվող մասոնական արարողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Այցելություն Ռոկա հրվանդա՝ Եվրոպայի ամենաարևմտյան կետ: Այցելություն Քաշքաիշ և Էշտորիլ ծովափնյա քաղաքներ: Տրանսֆեր օդանավակայան:
1-ին օր Շաբաթ
2-րդ օր - Կիրակի
3-րդ օր Երկուշաբթի
4-րդ օր Երեեքշաբթի
5-րդ օր Չորեքշաբթի
6-րդ օր Հինգշաբթի
7-րդ օր ՈՒրբաթ
8-րդ օր Շաբաթ
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
16.03.2020-15.03.2021 | |
3* Հյուրանոց | 510 եվրոյին համարժեք դրամ |
4* Հյուրանոց | 610 եվրոյին համարժեք դրամ |
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
Գինը ներառում է՝
– Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով(Երկրորդ սննունդ պատվիրելու հնարավորություն);
– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;
– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;
– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 08:00, 11:00, 19:30.
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Պորտուգալիա
– Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 45 եվրո/: Վճարումը տեղում:
– Ականջակալներ, ողջ տուրի համար
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)