
Պորտուգալիա` Ոսկե Ստանդարտ
7գիշեր / 8օր
Լիսաբոն – Սինտրա – Ռեգալեյրա ագարակ – Ռոկա հրվանդան – Քաշքաիշ – Էշտորիլ – Օբիդուշ – Բատալյա – Ալկոբասա – Տոմար -Պորտո – նավարկություն Դորու գետի վրայով – գինու մառաններ այցելություն – Բոմ Ժեզուշ – Գիմարայիշ – Կուիմբրա – Ֆատիմա – “մետաղադրամով քարանձավ” – Մոնսանտո – հանգիստ ՍՊԱ հյուրանոցում
Լիսաբոն՝ 4 գիշեր + Պորտո՝ 2 գիշեր + Ֆատիմա՝ 1 գիշեր
Երթուղի
-
1-ին օր - Շաբաթ
Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոց: Ազատ ժամանակ:
-
2-րդ օր - Կիրակի
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Պորտու գիշերակացով: Էքսկուրսիա /08.30-17.00/: Ծրագրում այցելություն հայտնի գինու մառաններ, ծանոթություն պորտուգալական պորտվեյնի ստեղծման պատմությանը, արտադրության գործընթացին և լավագույն պորտվեյնների համտեսում: Կրուիզ Դորու գետի վրայով: Նավակն անցնում է Էյֆելի և Կարդզոի կողմից կառուցված հայտնի կամուրջների տակով /վճարումը տեղում 15 եվրո/: Ճանաչողական Էքսկուրսիա Պորտու քաղաքով՝ Սաու Բենտուի “երկաթուղային պալատը” ՝ զարդարված սալիկներով, քաղաքի ամենաբարձր աշտարակը, Կլերիգուշ եկեղեցու զանգակատունը, որը կառուցվել է բարոկկո ոճով: Մայր տաճարից միջնադարյան նեղլիկ փողոցները տանում են դեպի Դորու գետի ափ: Ազատ ժամանակ: Գիշերակաց Պորտու քաղաքում:
-
3-րդ օր - Երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Պորտույում: Էքսկուրսիա /08.30-17.00/: Բրագա-Գիմարայիշ-Բոմ Ժեզուշ: Այցելություն Գիմարայիշ՝ Պորտուգալիայի արքայական օրրան, որն անկախացավ Կաստիլիայից XII դարում: Այց դեպի XI դարում կառուցված Կաշտելու դե Գիմարաիշի ամրոց, որի աշտարակի դիտակետից բացվում է զարմանահրաշ տեսարան: Բրագան ավելի քան 2.5 հազար տարեկան է և մեծ պատմական նշանակություն ունի Պորտուգալիայի համար: Այն հռոմեական Գալիսի նահանգի մայրաքաղաքն էր և համարվում էր քրիստոնյա հավատքի կենտրոն: Այն պահպանել է իր նշանակությունն առ այսօր: Բրագան հայտնի է իր ճարտարագիտական կոթողներով, որոնցից են Մայր Տաճարը, հնագույն եկեղեցիներ և այլն: Այց դեպի Բոմ Ժեզուշ համալիր, որը մինչ 1917 թվականը հանդիսացել է կաթոլիկ ուխտագնացության կենտրոն: Լեռան բարձունքում գտնվող եկեղեցի հասնելու համար ուխտագնացները բարձրանում էին 254 աստիճաններով, նրանցից շատերը բարձրացել են ծնկաչոք: Վերադարձ Պորտու:
-
4-րդ օր - Երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Պորտու քաղաքից: Էքսկուրսիա /08:00-17:00/: Կոիմբրա-Ֆատիմա-քարանձավներ: Կոիմբրան հնագույն ուսանոողական քաղաք է: Առաջին համալսարանը կառուցվել է 1290 թ.-ին և տեղակայված է լեռան գագաթին ու տեսանելի է ողջ ափի երկայնքից: Ամբողջ քաղաքը բաղկացած է նեղլիկ փողոցներից, որտեղ հեշտությամբ հնարավոր է մոլորվել: Կտեսնեք ռոմանական ոճով կառուցված Սե-Վելի մայր տաճարը և Սանտա-Կրուշ մենաստանը, որը կառուցվել է XII դարում: Պորտուգալիայի տեսարժան վայրերից մեկն էլ “Grutas da Moeda” քարանձավն է, որը հազվագյուտ է իր տեսակի մեջ, այն թարգմանվում է որպես <<մետաղադրամներով գանձանակ>>/վճարումը տեղում 6 եվրո/: Ֆատիման արդեն գրեթե 100 տարի հայտնի կրոնական կենտրոն է համարվում: 1915-1917 թթ. այստեղ տեղի ունեցած դեպքերը կաթոլիկ եկեղեցին “հրաշք” է հայտարարել: Դուք կլսեք պատմությունը այն մասին, թե ինչպես է Կույս Մարիամը հայտնվել 3 երեխաների առաջ, ներկայացել է որպես Խաղաղության Հրեշտակ և պատմել գալիք իրադարձությունների մասին: Ամեն տարի Ֆատիմա են այցելում հազարավոր ուխտագնացներ ամբողջ աշխարհից: Գիշերակաց Ֆատիմայում:
-
5-րդ օր - Չորեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ֆատիմայից: Էքսկուրսիա Մոնսանտո՝ աշխարհի ամենայուրահատուկ քաղաքներից մեկը: Մոնսանտո հայտնի է Պորտուգալիայի սահմաններից դուրս: Գիշերակաց Լիսաբոնում
-
6-րդ օր - Հինգշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: 08:00 – 19:00 Էվորա – 25 Ապրիլի կամուրջ – Քրիստոսի արձանը – Վասկո դե Գամմա կամուրջ – Շրջայց Լիսաբոնում: Գիշերակաց Լիսաբոնում:
-
7-րդ օր - Ուրբաթ
Էքսկուրսիա /08.00-17.00/: Օբիդուշ-Բատալիա-Ալկոբասա-Տոմար: Այցելուները կտեսնեն հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պարիսպներ: Օբիդուշում` հարսնացուների քաղաքում, կհամտեսեք տեղի համեղ բալի լիկյոր, որը մատուցում են շոկոլադե բաժակների մեջ:
-
8-րդ օր - Շաբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա /08:30-14:30/: Սինտրա Լյուքս /Կաշկայշ – Էշտորիլ- Ռոկաիի հրվանդանը -Սինտրա՝ Ռեգալեյրա դղյակ/ + ճաշ: Էքսկուրսիա Սինտրա՝ հնագույն քաղաք կառուցված մավրերի կողմից, որին թագավորական փայլ են հաղորդում Պորտուգալիայի միապետները: Շրջայց գեղեցիկ և խորհրդավոր Ռեգալեյրի ագարակով, որտեղ անցկացվող մասոնական արարողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Այցելություն Ռոկա հրվանդան՝ Եվրոպայի ամենաարևմտյան կետ: Այցելություն Քաշքաիշ և Էշտորիլ ծովափնյա քաղաքներ: Տրանսֆեր հյուրանոց:
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
16.03.2020 – 15.03.2021 | |
3* Հյուրանոց | 565 եվրոյին համարժեք դրամ |
4* Հյուրանոց | 660 եվրոյին համարժեք դրամ |
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
Գինը ներառում է՝
– Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով (Երկրերդ սննունդ պատվիրելու հնարավորություն);
– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;
– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;
– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Պորտուգալիա
– Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 45 եվրո/: Վճարումը տեղում:
– Ականջակալներ, ողջ տուրի համար
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)