Լիսաբոն լայթ

Լիսաբոն լայթ

Լիսաբոն լայթ

3 գիշեր / 4 օր

Լիսաբոն , Սինտրա, Պենայի ամրոց, Ռեգալեյրա ագարակ, Ռոկա հրվանդան, Քաշքայշ

3 գիշեր ՝ Լիսաբոն 

ԵՐԹՈՒՂԻ

  • 1-ին օր - Շաբաթ

    Տրանսֆեր և տեղափոխում Լիսաբոնի հյուրանոց: Ազատ ժամանակ: Ճանաչողական էքսկուրսիա Լիսաբոնում /15:00 -18:00/ և կռուիզ Թեժու գետով  ոտքով շրջայց, կռուիզի վճարը տեղում, անձը 20 եվրո : Ծրագրում ներառված է շրջայց Անկախության պողոտայով, 1886 թվականին կառուցած գրանիտապատ Ռեստովրատորների հրապարակով, այնուհետև շրջայց դեպի Ռոսիուի հրապարակ, որտեղ տեղակայված է Պեդրո IV արձանը բրոնզե շատրվաններով նաև Դոնա Մարիա II անվան ազգային թատրոնի շենքը: Շրջայց ծովափով, որտեղ կտեսնեք հայտնի <<Ապրիլի 25>>-ի կամուրջը՝ կառուցված 1966 թվականին: Կամուրջը կառուցվել է հենց այն վայրում, որտեղ Տեժու գետը թափվում է Ատլանտյան օվկիանոս: Դուք կհիանաք Բելենում XVI դարում կառուցված Ժերոնիմուշ տաճարի արտաքին տեսքով, որն առանձնանում է իր յուրահատուկ ոճով: Բայց տվյալ էքսկուրսիայի ամենակարևոր վայրերից մեկը համարվում է Բելենյան աշտարակը, որը կարծես հեքիաթային աշտարակ լինի: Հարևանությամբ կարելի է տեսնել նոր աշխարհամասեր բացահայտողներին նվիրված հուշահամալիրը:

  • 2-րդ օր - Կիրակի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ:

  • 3-րդ օր Երկուշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Էքսկուրսիա՝ /09:00-17:30/ Լիսաբոնի թագավորական պալատներ և հեքիաթային Ազենյաշ-դու-Մար  գյուղ /անձը 90 եվրո/: Այց Աժուդա ապրոց Լիսաբոնում, Կելուշ /Պորտուգալական Վերսալ/, Ազգային պալատ Սինտրե, Ազենյաշ-դու-Մար  գյուղ /մտնում է տասնյակ քաղաքների և գյուղորի մեջ, որտեղ մարդիկ ապրում են ժայռերում:

  • 4-րդ օր Երեքշաբթի

    Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի օդանավակայան:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

 3 գիշեր / 4 օր գիշեր / 5 օր գիշեր / 6 օր գիշեր / 7 օր գիշեր /8 օր
2*/ 3* Հյուրանոց 290 եվրոյին համարժեք դրամ 300 եվրոյին համարժեք դրամ 330 եվրոյին համարժեք դրամ 360 եվրոյին համարժեք դրամ 390 եվրոյին համարժեք դրամ
 4* Հյուրանոց 330 եվրոյին համարժեք դրամ 380 եվրոյին համարժեք դրամ 430 եվրոյին համարժեք դրամ 480 եվրոյին համարժեք դրամ 530 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Գինը ներառում է՝

– Գիշերակաց 2*/3*/4* հյուրանոցներում նախաճաշով;

– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;

– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;

– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:

Գինը չի ներառում`

–             Ավիատոմս դեպի Պորտուգալիա

–              Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 25 եվրո/: Վճարումը տեղում:

–              Ականջակալներ, ողջ տուրի համար

–              Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում

–              Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)