Իտալիա – Շվեյցարիա – Լիխտենշտեյն

Իտալիա – Շվեյցարիա – Լիխտենշտեյն

8 գիշեր / 7 օր

Միլան – (Լագո Մադջորեա)-(Վերոնա) – Լիխտենշտեյն – Ցյուրիխ – (Լյուցեռն) – (Շտայն Ամ Ռայն և Ռեյնի ջրվեժ) – Բեռն – Թուրին – Միլան

ԵՐԹՈՒՂԻ

  • 1- օր Շաբաթ

    Ժամանում Միլան: Դիմավորում օդանավակայանում: Խմբակային տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

  • 2- օր Կիրակի

    Նախաճաշ: Էքսկուրսիա Միլանի պատմական կենտրոնով, որի ընթացքում հնարավորություն կունենաք տեսնել Մայր տաճարը, Սֆորցա ամրոցը, հանրահայտ Լա Սկալան, Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահը: Ազատ ժամանակ կամ հավելավճարով էքսկուրսիա Լա Սկալա թատրոնի թանգարան կամ Մաջորե կղզի և Բորոմեյյան կղզիներ: Այցելություն Իզոլա Բելլա կղզի, որի հայտնի է իր բուսաբանական այգով և պալատով: Այցելություն Իզոլա դեի Պեսկատորի կղզի: Վերադարձ Միլան: Ազատ ժամանակ:  Գիշերակաց:

  • 3- օր Երկուշաբթի

    Նախաճաշ: Ազատ ժամանակ կամ հավելավճարով էքսկուրսիա Գարդա լիճ և Վերոնա: Վերադարձ Միլան: Գիշերակաց:

  • 4- օր Երեքշաբթի

    Նախաճաշ: Տեղափոխում Ցյուրիխ: Ճանապարհին կանգառ Լիխտենշտեյնում: Զբոսանք մայրաքաղաքի պատմական կենտրոնով: Տեղափոխում Ցյուրիխ՝ Շվեյցարիայի ֆինանսական կենտրոն: Էքսկուրսիա քաղաքի տեսարժան վայրերով:  Ազատ ժամանակ: Գիշերակաց Ցյուրիխի շրջակայքի հյուրանոցներից մեկում:

  • 5- օր Չորեքշաբթի

    Նախաճաշ: Ազատ ժամանակ կամ հավելավճարով էքսկուրսիա Ռեյնի ջրվեժ և Ռեյն գետի ափին գտնվող հեքիաթային Շտայն Ամ Ռայն քաղաքը:

    Օրվա երկրորդ կեսին հավելավճարով էքսկուրսիա Լյուցեռն` զբոսանք քաղաքի պատմական մասով: Ազատ ժամանակ: Վերադարձ Ցյուրիխ:

  • 6- օր Հինգշաբթի

    Նախաճաշ: Էքսկուրսիա Բեռն, որի ընթացքում կտեսնեք երկրի ամենամեծ տաճարը, միջնադարյան աստղագիտական ժամացույցով աշտարակը՝ Ցիտգլոգեն, Բեռենգրաբենը:  

    Տեղափոխում Իտալիա, հավելավճարոն հնարավոր է կանգառ Ժնևյան լճի ափին գտնվող Մոնտրյո քաղաքում: Գիշերակաց Թուրինում:

  • 7- օր ՈՒրբաթ

    Նախաճաշ: Թուրինը Պիեմոնտ մարզի մայրաքաղաքն է, այստեղ էին անց կացվել 2006 թ. Ձմեռային Օլիմպիական Խաղերը: Թուրինում է գտնվում նաև Թուրինյան սավանը: 

    Զբոսանք Թուրինի կենտրոնով՝ Կաստելլո հրապարակ, Ռեալե պալատ, Սավոյա արքայատոհմի պալատ, Մադամա պալատ, Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար (Թուրինյան տաճար), որտեղ ներկայումս պահվում է Թուրինյան սավանը և Մոլե–Ատոնելիանա: Ազատ ժամանակ: Հավելավճարով էքսկուրսիա Արքայական Պալատ: Տեղափոխում Միլան ավտոբուսով կամ գնացքով: Գիշերակաց Միլանում:

  • 8- օր Շաբաթ

    Նախաճաշ: Տեղափոխում օդանավակայան:

Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով

03.03.2018- 31.10.2018
 3* Հյուրանոց 380 եվրոյին համարժեք դրամ

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը միայն ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:

Ծրագիրը ներառում է՝

Տեղաբաշխում 3-4* հյուրանոցներում

– Նախաճաշ

– Խմբակային տեղափոում՝ օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան ( Մալպենսա օդանավակայանի բոլոր թռիչքները)

– Տրանսպորտային ծառայություններ

–  Ռուսախոս խմբի ղեկավար

–  Էքսկուրսիա Միլանում և Ցյուրիխում ռուսախոս լիցենզավորված գիդի ուղեկցությամբ

–  Զբոսանք Թուրինում, Բեռնում, Լիխտենշտեյնում՝ խմբի ղեկավարի ուղեկցությամբ

Հավելավճարով  էքսկուրսիաներ և հավելավճարներ(վճարումը տեղում)՝

–   Թանգարանների մուտքի տոմսեր

–  Տուրիստական հարկ՝ հյուրանոցում

–   Լա – Սկալա թատրոն – թանգարան 25 եվրո(մուտքի տոմսը ներառված է)

–  Էքսկուրսիա Լյուցեռն 60 եվրո

–   Շտայն Ամ Ռայն և Ռեյնի ջրվեժ 60 եվրո

–   Էքսկուրսիա Վերոնա 55 եվրո

–   Գարդա լիճ 10 եվրո

–   Մաջորե կղզի 50 եվրո (մոտորանավը ներառված է)

–   Մուտքի տոմս Պալատ և բուսաբանական այգի 16 եվրո (Իզոլա Բելլա)

–  Էքսկուրսիա Արքայական Պալատ 35 եվրո (մուտքի տոմսը ներառված է)

–   Ականջակալներ 15 եվրո  ամբողջ շաբաթվա համար

 

Fill in the Booking Form