
Դասական Պորտուգալիա լայթ
7 գիշեր /8 օր
Լիսաբոն-Սինտրա-Ռեգալեյրի ագարակ-Ռոկա հրվանդան-Քաշքաիշ-Էշտորիլ-Պորտո կրուիզ Դորու գետի վրայով-գինու մառաններ այցելություն-Կուիմբրա-Ֆատիմա մետաղադրամով քարանձավ:
Լիսաբոն՝ 5 գիշեր + Պորտո՝ 2 գիշեր
Երթուղի
-
1-ին օր - Շաբաթ
Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /15:00-18:00/: Լիսաբոն Լյուքս՝ շրջայց Լիսասբոնի պատմական հատվածներով՝ տաճար Սե, Սուրբ Գեորգի պալատ, Սանտա-Ժուշտա վերելակ, Կոմերցիայի հրապարակ, կայարան Ռոսսիո /35 եվրո/:
-
2-րդ օր - Կիրակի
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Պորտու գիշերակացով:
Էքսկուրսիա /08.30-17.00/: Ծրագրում այցելություն հայտնի գինու մառաններ, ծանոթություն պորտուգալական պորտվեյնի ստեղծման պատմությանը, արտադրության գործընթացին և լավագույն պորտվեյնների համտեսում /վճարումը տեղում 6 եվրո/: Կրուիզ Դորու գետի վրայով: Նավակն անցնում է Էյֆելի և Կարդզոի կողմից կառուցված հայտնի կամուրջների տակով /վճարումը տեղում 15 եվրո/: Շրջայց Պորտույով: Հնարավորություն տեսնել <<երկաթուղային պալատը>>, Սաու Բենտուի կայարանը՝ զարդարված սալիկներով, քաղաքի ամենաբարձր աշտարակը, Կլերիգուշ եկեղեցու զանգակատունը, որը կառուցվել է բարոկկո ոճով: Մայր տաճարից միջնադարյան նեղլիկ փողոցները տանում են դեպի Դորու գետի ափ: Ճաշ ազգային ռեստորանում խմիչքներով:
-
3-րդ օր - Երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Պորտույում:
Էքսկուրսիա՝ /08.30-17.00/ Բրագա-Գիմարայիշ-Բոմ Ժեզու: Այցելություն Գիմարայիշ՝ Պորտուգալիայի արքունական օրրան, որն անկախացավ Կաստիլիայից XII դարում: Այց դեպի XI դարում կառուցված Կաշտելու դե Գիմարաիշի ամրոց, որի աշտարակի դիտակետից բացվում է զարմանահրաշ տեսարան: Ճաշ ազգային ռեստորանում խմիչքներով: Բրագան ավելի քան 2.5 հազար տարեկան է և մեծ պատմական նշանակություն ունի Պորտուգալիայի համար: Այն հռոմեական Գալիսի նահանգի մայրաքաղաքն էր և համարվում էր քրիստոնյա հավատքի կենտրոն: Այն պահպանել է իր նշանակությունն առ այսօր: Բրագան հայտնի է իր ճարտարագիտական կոթողներով, որոնցից են Մայր Տաճարը, հնագույն եկեղեցիներ և այլն: Այց դեպի Բոմ Ժեզուշ համալիր, որը մինչ 1917 թվականը հանդիսացել է կաթոլիկ ուխտագնացության կենտրոն: Լեռան բարձունքում գտնվող եկեղեցի հասնելու համար ուխտագնացները բարձրանում էին 254 աստիճաններով: Նրանցից շատերը բարձրացել են ծնկաչոք: Վերադարձ Պորտուի հյուրանոց:
.
-
4-րդ օր - Երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա՝ /08:00-17:00/ Կոիմբրա-Ֆատիմա-քարանձավներ: Կոիմբրան հնագույն ուսանոողական քաղաք է: Համալսարանը կառուցվել է 1290 թ.-ին և տեղակայված է լեռան գագաթին ու տեսանելի է ողջ ափի երկայնքից: Ամբողջ քաղաքը բաղկացած է նեղլիկ փողոցներից, որտեղ հեշտությամբ հնարավոր է մոլորվել: Կտեսնեք ռոմանական ոճով կառուցված Սեվելի մայր տաճարը և Սանտա-Կրուշ մենաստանը, որը կառուցվել է XII դարում: Պորտուգալիայի տեսարժան վայրերից մեկն էլ Grutasda Moeda քարանձավն է, որը հազվագյուտ է իր տեսակի մեջ, այն թարգմանվում է որպես <<մետաղադրամներով գանձանակ>>/վճարումը տեղում 6 եվրո/: Գիշերակաց Լիսաբոնում:
-
5-րդ օր - Չորեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա՝ /08:00-18:00/ շրջայց Լիսաբոնում, էքսկուրսիա դեպի Մաֆրա, Ժոզե Ֆրանկու գյուղ- Էրիսեյրա + ճաշ: Կոլորիտային ձկնորսական քաղաք Էրիսեյրա, որը հարմարավետ տեղակայվել է օվկիանոսի գեղեցիկ ափին և պահպանել է իր նախնական տեսքը մինչ այսօր: Երկար տարիներ այն եղել է ձկնորսկության կենտրոն: Ծրագրում ծանոթություն տեղի ապրելակերպին, էքսկուրսիա ծովափով: Ժոզե Ֆրանկու գյուղը XX դարի տիպիկ պորտուգալական համայնք է՝ փոքրիկ, կոկիկ տնակներով: Այն հիմնվել է կավագործ Ժոզե Ֆրանկուի կողմից հնագույն եկեղեցու, ամրոցի և հողմաղացի հարևանությամբ: Գյուղում հնարավոր է համտեսել տեղում թխվող ավանդական համեղ հաց և ապխտած երշիկ, որը պատրաստվում է հնագույն բաղադրատոմսով: Այն ճաշակում են գինով: Էքսկուրսիոն ծրագիրն ավարտվում է Մաֆա քաղաքում, որտեղ գտնվում է հսկայական համալիր՝ ամրոցներով ու մենաստաններով: Այդ կառույցը Ժոան V արքայի շնորհիվ է, ով փորձեց գերազանցել իր կառույցով հայտնի իսպանական Էսկորիալը:Գիշերակաց Լիսաբոնում:
-
6-րդ օր- Հինգշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ընթրիք Ֆադո երաժշտութան ներքո: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /17:30-19:30/: Տեղական գինու և ուտեսների համտեսման տուր /Սետուբալ-Ազեյտաու-գինու համտեսում-Առռաբիդա- ընթրիք տիպիկ պորտուգալական պանդոկում, ըմպելիքները ներառված են արժեքի մեջ, Վասկո դա Գամա կամուրջ, 25 ապրիլի կամուրջ: Այցելություն Սան-Ֆիլիպե ամրոց, զբոասանք Սետուբալի ծովափի երկայնքով: Զբոսանք Առռաբիդա այգում: Այցելություն և համտեսում գինու մառանում, /անձը 4 եվրո/: Այցելություն Azulejo կենտրոն: Ընթրիքը և ըմպելիքները ներառված են արժեքի մեջ /անձը 70 եվրո/:Գիշերակաց Լիսաբոնում:
-
7-րդ օր Ուրբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա՝ /08.00-17.00/ Օբիդուշ-Բատալիա-Ալկոբասա-Տոմար: Այցելուները կտեսնեն հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պարիսպներ: Օբիդուշում` հարսնացուների քաղաքում, կհամտեսեք տեղի համեղ բալի լիկյոր, որը մատուցում են շոկոլադե բաժակների մեջ: Հյուրանոց Լիսաբոնում:
-
8-րդ օր- Շաբաթ
Ազատ ժամանակ: Տրանսֆեր օդանավակայան: Էքսկուրսիա՝ /08:00-14:00/ Սինտրա Լյուքս /Կաշկայշ-Էշտորիլ-Ռոկաիի հրվանդանը-Սինտրա՝ Ռեգալեյրա ագարակ: Էքսկուրսիա Սինտրա՝ հնագույն քաղաք կառուցված մավրերի կողմից, որին թագավորական փայլ են հաղորդում Պորտուգալիայի միապետները: Շրջայց գեղեցիկ և խորհրդավոր Ռեգալեյրի ագարակով, որտեղ անցկացվող մասոնական արարողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Այցելություն Ռոկա հրվանդա՝ Եվրոպայի ամենաարևմտյան կետ: Այցելություն Քաշքաիշ և Էշտորիլ ծովափնյա քաղաքներ: Տրանսֆեր օդանավակայան
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
01.01.2020 – 01.03.2020 | |
470 եվրոյին համարժեք դրամ | |
4* Հյուրանոց | 560 եվրոյին համարժեք դրամ |
Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
Գինը ներառում է՝
– Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով( Երկրորդ սննունդ պատվիրելու հնարավորություն);
– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;
– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;
– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Պորտուգալիա
– Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 45 եվրո/: Վճարումը տեղում:
– Ականջակալներ, ողջ տուրի համար
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)