
Պորտուգալիա հրաշքների և հեքիաթների երկիր
9 գիշեր /10 օր
Լիսաբոն – Սինտրա – Ռեգալեյրա ագարակ – Պենա պալատ – Ռոկա հրվանդան – Քաշքաիշ – Էշտորիլ -Օբիդուշ – Ալկոբասա – Բատալյա – Տոմար -Պորտո – Բրագա – Բոմ Ժեզուշ – Գիմարայիշ – Կուիմբրա – Ֆատիմա – մետաղադրամով քարանձավ – Էվորա – Քրիստոսի արձան – Վասկո դե Գամմա և Ապրիլի 25 կամուրջներ – Դորու գետի վրայով – գինու մառանների այցելություն – Ֆադու
Լիսաբոն՝ 5 գիշեր + Պորտո՝ 2 գիշեր + ծովափ՝ 2 գիշեր
Երթուղի
-
1-ին օր - Շաբաթ
Տրանսֆեր և տեղավորում Լիսաբոնի հյուրանոցում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով /15:00-18:00/: Լիսաբոն Լյուքս՝ շրջայց Լիսաբոնի պատմական հատվածներով՝ տաճար Սե, Սուրբ Գեորգի պալատ, Սանտա-Ժուշտա վերելակ, Կոմերցիայի հրապարակ, կայարան Ռոսսիո /35 եվրո, վճարումը տեղում/:
-
2-րդ օր - Կիրակի
Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի Պորտու և տեղավորում հյուրանոցում: Այցելություն հայտնի գինու մառաններ և լավագույն պորտվեյնների համտեսում /վճարումը տեղում 6 եվրո/: Հնարավորություն գնել պորտվեյն անչափ շահեկան գնով: Դորու գետով կրուիզի ընթացքում նավակն անցնում է կամուրջների տակով, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ են /վճարումը տեղում 15 եվրո/: Դրանցից մեկը կառուցվել է հայտնի Էյֆելի կողմից: Ճանաչողական էքսկուրսիա Պորտույով, որը կօգնի ստանալ հետաքրքիր տեղեկատվություն Պորտուգալիայի հյուսիսային մայրաքաղաքի մասին:
-
3-րդ օր - Երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: էքսկուրսիա՝ Բրագա-Գիմարայիշ-Բոմ Ժեզուշ /08:30-17:00/: Այց դեպի Բոմ Ժեզուշ համալիր, որը մինչ 1917 թվականը հանդիսացել է կաթոլիկ ուխտագնացության կենտրոն: Լեռան բարձունքում գտնվող եկեղեցի հասնելու համար ուխտագնացները բարձրանում էին 254 աստիճաններով: Բրագան ավելի քան 2.5 հազար տարեկան է և մեծ պատմական նշանակություն ունի ՊոԳիշերակաց Պորտույում: րտուգալիայի համար: Գիմարայիշը Պորտուգալիայի արքունական օրրան էր, որն անկախացավ Կաստիլիայից XII դարում:
-
4-րդ օր - Երեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր դեպի Լիսաբոն և տեղավորում հյուրանոցում: Էքսկուրսիա՝ / 08.00-17.00/ Կոիմբրա-Ֆատիմա քարանձավներ /վճարումը տեղում 6 եվրո/: Յուրաքանչյուր վայր հետաքրքիր է յուրովի: Կաիմբրեում առ այսօր գործում է հնագույն համալսարանը, որը առաջինն էր Եվրոպայում: Ֆատիման հայտնի է նրանով, որ այստեղ հովիվ-երեխաները հանդիպել են կույս Մարիամին, ով բացահայտել է հնագույն գաղտնիքներ՝ կապված մարդկության ճակատագրի հետ, իսկ կարստային քարանձավները զարմացնում են իրենց հրաշագեղ պատկերներով:
-
5-րդ օր - Չորեքշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Լիսաբոնում: Ազատ ժամանակ կամ էքսկուրսիա հավելավճարով: Այցելութոուն Մաֆրա-Ժոզե Ֆրանկու գյուղ-Էրիսեյրա /08:00 -18:00/: Կոլորիտային ձկնորսական քաղաք Էրիսեյրա, որը հարմարավետ տեղակայվել է օվկիանոսի գեղեցիկ ափին և պահպանել է իր նախնական տեսքը մինչ այսօր: Պորտուգալիայում քիչ չեն բնակավայրերը, որոնք կարելի է համարել թանգարան բաց երկնքի տակ, Ժոզե Ֆրանկու գյուղը դրանցից մեկն է: Այն XX դարի տիպիկ պորտուգալական գյուղ է՝ փոքրիկ, կոկիկ տնակներով, որտեղ կարելի է համտեսել ավանդական գոուղական ուտսներ: Էքսկուրսիոն ծրագիրն ավարտվում է Մաֆա քաղաքում, որտեղ գտնվում է հսկայական համալիր՝ ամրոցներով ու մենաստաններով /վճարումը 60 եվրո տեղում/:
-
6-րդ օր - Հինգշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա՝ /08:00-18:00/ Էվորա-25 Ապրիլի կամուրջ–Քրիստոսի արձան: Ճանաչողական էքսկուրսիա Լիսաբոնում /08:00-18:30/: Ընթրիք Ֆադո երաժշտության ներքո /20:00-23:00/:
-
7-րդ օր - Ուրբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Լիսաբոնում: Էքսկուրսիա՝ /08:00-17:00/ Օբիդուշ-Բատալիա-Ալկոբասա-Տոմար: Այցելուները կտեսնեն հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պարիսպներ: Օբիդուշում` հարսնացուների քաղաքում, կհամտեսեք տեղի համեղ բալի լիկյոր, որը մատուցում են շոկոլադե բաժակների մեջ:
-
8-րդ օր - Շաբաթ
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոց Լիսաբոնում: Էքսկուրսիա՝ /08:00-17:00/ Սինտրա Լյուքս /Կաշկայշ – Էշտորիլ- Ռոկաիի հրվանդանը -Սինտրա՝ Ռեգալեյրա դղյակ/: Սինտրա՝ հնագույն քաղաք կառուցված մավրերի կողմից, որին թագավորական փայլ են հաղորդում Պորտուգալիայի միապետները: Շրջայց գեղեցիկ և խորհրդավոր Ռեգալեյրի ագարակով, որտեղ անցկացվող մասոնական արարողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Այցելություն Ռոկա հրվանդա՝ Եվրոպայի ամենաարևմտյան կետ: Այցելություն Քաշքաիշ և Էշտորիլ ծովափնյա քաղաքներ: Լիսաբոնի հյուրանոցից տրանսֆեր ծովափնյա հյուրանոց:
-
9-րդ օր - Կիրակի
Նախաճաշ հյուրանոցում: Ծովափնյա հյուրանոց:
-
10-րդ օր - Երկուշաբթի
Նախաճաշ հյուրանոցում: Ծովափնյա հյուրանոց: Տրանսֆեր օդանավակայան:
Արժեքները հաշվարկված են մեկ անձի համար երկտեղանոց համարում՝ եվրոյին համարժեք դրամով:
16.03.2020 – 15.03.2021 | |
3* Հյուրանոց | 690 եվրոյին համարժեք դրամ |
4* Հյուրանոց | 825 եվրոյին համարժեք դրամ |
Գինը ներառում է՝Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց համարում: Վճարումը ՀՀ դրամով ըստ օրվա փոխարժեքի:
– Գիշերակաց 3* հյուրանոցներում նախաճաշով(Երկրորդ սննունդ պատվիրելու հնարավորություն);
– Հայտնի գինու մառանների այցելություն և համտեսում;
– Ռուսախոս գիդի ուղղեկցությամբ, տեղափոխում և էքսկուրսիաներ;
– Տրանսֆեր օդանավակայանից և հակառակը. Բոլոր չվերթների դիմավորում սկսած 08,00-23,00: Ժամը 23,00-ից մինչև 07,55: Անհատական տրանսֆեր հավելավճարով /33 եվրո ավտոմեքենայի համար/: Տրանսֆերներն իրականացվում են հետևյալ ժամերին. Լիսաբոնի հյուրանոցից ժամը 06,00-ին, 11,00-ին, 17,00-ին, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին ժամը 19,30-ին:
Գինը չի ներառում`
– Ավիատոմս դեպի Պորտուգալիա
– Մուտքի տոմսեր /ամբողջ ծրագրի համար մոտ 45 եվրո/: Վճարումը տեղում:
– Ականջակալներ, ողջ տուրի համար
– Քաղաքային հարկ հյուրանոցի համար` վճարվում է տեղում
– Վիզայի արժեք (վճարվում է Դեսպանատանը)